«Մանչեսթեր Սիթի»-ն ու «Լիվերպուլ»-ը արժանի ենք հաղթելու Անգլիայի առաջնությունում. Գվարդիոլա
SportԱնգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Անգլիայի առաջնության չեմպիոնի կոչմանն հավակնորդներին: Մարզիչը չեմպիոնի կոչման հավակնորդ է համարում երկու թիմերի:
Մասնագետի կարծիքով, առաջնության չեմպիոնի հարցում դեռևս ոչինչ որոշված չէ, քանի որ «Մանչեսթեր Սիթի»-ն ունի 89, իսկ «Լիվերպուլ»-ը` 88 միավոր:
«Ըստ իս, մենք էլ, «Լիվերպուլ»-ն էլ արժանի ենք հաղթելու Անգլիայի այս առաջնությունում: Սակայն այն թիմը, որը կզբաղեցնի երկրորդ տեղը, չպետք է հուսալքվի»,-ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 31-րդ տուրի հետաձգված խաղում Գվոարդոիլայի թիմը 2:0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: