30 լրացուցիչ հաստիք տրամադրվեց Քրեակատարողական ծառայությանը (տեսանյութ)
ВидеоՀՀ կառավարությունը Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը լրացուցիչ 30 հաստիք տրամադրեց: Այսպիսի որոշում կայացվեց գործադիրի ապրիլի 25-ի նիստում:
«Առաջարկվում է Քրեակատարողական ծառայությանը տրամադրել լրացուցիչ 30 հաստիք: Սա պայմանավորված է հետևյալով` մենք քաղաքացիական բժշկական հաստատություններում ստեղծելու ենք փոքրիկ բաժանմունքներ, որտեղ բուժվելու են կալանավորված և դատապարտված անձինք և ստանալու են այն բժշկական ծառայություններն ու այն սպասարկումը, որոնք հնարավոր չի լինի իրականացնել դատապարտյալների հիվանդանոցում և դատապարտյալների համար նախատեսված բժշկական ծառայություններում»,- ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Երևան քաղաքում լինելու են այսպիսի չորս հաստատություններ։
Մանրամասները՝ տեսանյութում: