Հույս ունենք, որ պարոն Սանասարյանը կշարունակի ղեկավարել այդ պաշտոնում. ՊՎԾ պետի տեղակալ
PoliticalԿառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ինքն է փոխարինելու ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին, նշեց՝ Սանասարյանը այսօր էլ է այդ կառույցի պետը:
«Ես բարձր եմ գնահատում պարոն Սանասարյանի դերը հայ պետականաշինության գործում, շատ հարգում եմ պարոն Սանասարյանին, և նա այսօր շարունակում է մնալ Պետական վերահսկողության ծառայության ղեկավարը, և մենք՝ աշխատակիցներս, մեծ հույս ունենք, որ հետո պարոն Սանասարյանը հետ կվերադառնա ու կշարունակի ղեկավարել այդ պաշտոնը, հետևաբար, այս համատեքստում ես ոչ մի բան չունեմ ասելու»,-ասաց Քյարամյանը:
Անդրադառնալով Դավիթ Սանասարյանին ուղղված մեղադրանքներին Քյարամյանն ասաց.
«Քանի որ կա քրեական պրոցես, ես ինքս, լինելով իրավաբան, ինձ թույլ չեմ տա քրեական պրոցեսին որևէ գնահատական տալ: Ես ինքս ծանոթ չեմ գործին: Ես կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ Դավիթ Սանասարյանին և կարծում եմ, որ պարոն Սանասարյանը բացառիկ հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած և արդարության, անաչառության տեսանկյունից բացառիկ որակներ ունեցող անձնավորություն է»: