Ուկրաինայում տեղի ունեցած ընտրությունները Պորոշենկոյի քաղաքականության կատարյալ ձախողման արդյունքն են. Պուտին
RussiaՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում տեղի ունեցած ընտրություններում Վ. Զելինսկու հաղթանակը համարում է Պորոշենկոյի վարած քաղաքականության կատարյալ ձախողման արդյունք: Այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է Վլադիվոստոկում ԿԺԴՀ Պետխորհրդի նախագահի հետ ունեցած բանակցություններից հետո:
Նա, մասնավորապես, նշել է. «ի՞նչ գնահատական կարելի է տալ անցկացված ընտրություններին: Դրանք խոսում են Պորոշենկոյի կատարյալ ձախողման մասին: Ես վստահ եմ, որ Ուկրաինայի նոր իշխանությունները դա գիտակցում են, սական նրանք պետք է կարողանան ընտրել իրենց ժողովրդի շահերից բխող քաղաքական ճանապարհ»:
ՌԴ նախագահի խոսքերով, Մոսկվայի և Կիևի հարաբերությունների հետագա ընթացքը կախված է նոր իշխանությունների վարած քաղաքականությունից:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ապրիլի 21-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում 73,2 տոկոս ձայնով հաղթել է դերասան և շոումեն Վլադիմիր Զելենսկին: Գործող նախագահի օգտին քվեարկել է 25,3 տոկոս: