00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Պատանի կարատեիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում«Տորոնտո»-ն հաղթանակ տոնեց (տեսանյութ)«Արարատ-Արմենիա»-ն ևս հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբՀարոյանի թիմը պարտվել է Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչումՄեսսին կզբաղվի նոր բիզնեսովԱվտոմոբիլիստը հայտնվել է ավազամրրիկի կենտրոնում (տեսանյութ)Ռոնալդուի սիրելին «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի շնորհանդեսին (լուսանկարներ)Կնվաճենք Եվրոպայի լիգայի գավաթը, ոչ միայն հանուն մեզ, այլ հանուն Մխիթարյանի. Իվոբի«Քեզ համար, Հայաստան» համերգային երեկոն անցկացվելու է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքոԴատավորների դրամական միջոցները՝ ըստ հայտարարագրերի (լուսանկարներ)

2020 թվականից մեքենայի մաքսազերծման գինը ավելանալու է մոտ 6 անգամ

2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Քանի որ ԵԱՏՄ-ում ապրանքների մաքսային դրույքաչափերն էապես ավել էին Հայաստանում գործող դրույքաչափերից, Հայաստանն իր անդամակցության առաջին տարիների համար շուրջ 780 ապրանքատեսակների մասով ստացավ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետում:

Տարաժամկետումների զգալի մասը 5 տարով էր, և ԵԱՏՄ դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարից: «Ամենացավոտ» բարձրացումներից մեկը վերաբերում է թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափին, որն էապես ավելանալու է:

Դրույքաչափը

Այժմ Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար սահմանին վճարվում է 0-ից 20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և 10 տոկոս մաքսատուրք (հանրագումարում՝ 32-ից 52 տոկոս):

ԵԱՏՄ-ի դրույքաչափերն ուժի մեջ մտնելուց հետո ԱԱՀ-ն ու բնապահպանական վճարը չեն փոխվի, բայց մաքսատուրքերն էապես կավելանան: Այս դեպքում ավտոմեքենաների համար մաքսատուրքի դրույքաչափերը կսահմանվեն ըստ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և ըստ թողարկման տարեթվի: Արդյունքում՝ սահմանին կարող է վճարվել մաքսային արժեքի միջև 500 տոկոսը՝ կախված տարբեր հանգամանքներից:

Զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում:

Ներկա պատկերը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» Պետական եկամուտների կոմիտեից ստացավ 2017 և 2018 թվականներին Հայաստան ներմուծված բոլոր (համարյա 100 հազար) մեքենաների ցանկը՝ դրանց մակնիշով, շարժիչի աշխատանքային ծավալով և մաքսային արժեքով:

2017 թվականին Հայաստան է ներմուծվել 36.127 մեքենա, որոնց միջին տարիքը 12 տարեկան էր, շարժիչի միջին աշխատանքային ծավալը՝ 2230 սմխ, իսկ միջին մաքսային արժեքը՝ 1.469.700 ՀՀ դրամ: Այդ մեքենաների մաքսազերծման համար քաղաքացիները միջինում վճարել են մաքսային արժեքի 41,4 տոկոսը կամ 558.000 ՀՀ դրամ:

2018 թվականին Հայաստան է ներմուծվել 62.809 մեքենա, որոնց միջին տարիքը կրկին մոտ 12 տարեկան էր, շարժիչի միջին աշխատանքային ծավալը՝ 2400 սմխ, իսկ միջին մաքսային արժեքը՝ 1.616.500 ՀՀ դրամ: Այդ մեքենաների մաքսազերծման համար քաղաքացիները միջինում վճարել են մաքսային արժեքի 42,2 տոկոսը կամ 609.000 ՀՀ դրամ:

Համեմատականը

Այլ կերպ ասած, 2017 և 2018 թվականերին Հայաստան ներմուծված մեքենաների համար սահմանին վճարվել է միջինում 590 հազար ՀՀ դրամ: Սակայն եթե այդ նույն մեքենաները ներմուծվեին արդեն ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերով, ապա դրանց համար սահմանին կվճարվեր միջինում 3 մլն 636 հազար դրամ (ավելի քան 6 անգամ ավել): Այսինքն, միջինում մեկ մեքենայի մաքսազերծման համար կվճարվի մոտ 3 միլիոն դրամով ավել:

2017 և 2018 թվականներին ներմուծված մեքենաների մաքսային միջին դրույքաչափը եղել է 41,9 տոկոս: Սակայն ԵԱՏՄ դրույքաչափերով մաքսազերծելիս դրանց համար միջինում կվճարվեր մաքսային արժեքի 405 տոկոսը: Այսինքն, սահմանին մաքսազերծելիս կվճարվի 4 անգամ ավել գումար, քան վճարվել է արտերկրում այդ մեքենան ձեռք բերելիս:

Ո՞ր մեքենաներն են ամենաշատը թանկանալու

Հարկ է նշել, որ ամենաշատը թանկանալու են 5 տարուց ավելի հին մեքենաները: Այսպիսով՝ եթե 1,8 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով, մոտ 500 հազար դրամ մաքսային արժեքով 6 տարվա մեքենայի համար այժմ կվճարվի 170 հազար դրամ, ապա ԵԱՏՄ-ում այդ գումարը կկազմի 600 հազար դրամ:

7 տարուց ավելի հին մեքենաների թանկացումն է՛լ ավելի շեշտակի է լինելու: Օրինակ, 2,5 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով, 800 հազար դրամ մաքսային արժեքով 8 տարվա մեքենայի համար այժմյան 270 հազար դրամի փոխարեն քաղաքացին կվճարի 3,9 միլիոն դրամ:

Այսպիսով, 2020 թվականի հունվարի մեկից ներմուծվող միջին մեքենայի (տարիքը՝ 12 տարի, մաքսային արժեքը՝ 1,6 միլիոն, շարժիչը՝ 2,25 լիտր) համար սահմանին կվճարվի մոտ 3,7 միլիոն դրամ՝ այժմյան 672 հազար դրամի փոխարեն:

Բերենք ներմուծվող երեք ամենատարածված մեքենաների օրինակը:

Գրաֆիկում ներկայացված են 2017 և 2018 թվականների ընթացքում դիտարկվող մեքենաների ներմուծման մաքսային վճարները՝ ողջ տարվա միջին արժեքով, և 2020 թվականի կանխատեսումները:

Հավելենք, որ սահմանին վճարվող հարկերից միայն ԱԱՀ-ն ու բնապահպանական վճարն են, որ մտնում են Հայաստանի բյուջե: Մաքսատուրքը (որը և բարձրանալու է) բաշխվում է ԵԱՏՄ անդամ երկներ միջև, և Հայաստանը ստանալու է դրա 1,13 տոկոսը:

Արփի Ավետիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Լրահոս
23 Մայ
Պատանի կարատեիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում«Տորոնտո»-ն հաղթանակ տոնեց (տեսանյութ)«Արարատ-Արմենիա»-ն ևս հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբՀիվանդանոցի 14 բուժքույր միաժամանակ հղիացել է, նրանցից մեկը երկվորյակ է սպասումՀարոյանի թիմը պարտվել է Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչումԿարևո՞ր է արդյոք միաժամանակյա օրգազմըԿենդանակերպի 5 նշան, որոնք անտանելի բնավորություն ունենՄեսսին կզբաղվի նոր բիզնեսովԱվտոմոբիլիստը հայտնվել է ավազամրրիկի կենտրոնում (տեսանյութ)Ռոնալդուի սիրելին «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի շնորհանդեսին (լուսանկարներ)Կնվաճենք Եվրոպայի լիգայի գավաթը, ոչ միայն հանուն մեզ, այլ հանուն Մխիթարյանի. ԻվոբիԼիլիթ Հովհաննիսյանը ցուցադրել է իր փարիզյան բեմական կերպարը (լուսանկար)«Քեզ համար, Հայաստան» համերգային երեկոն անցկացվելու է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքոԴատավորների դրամական միջոցները՝ ըստ հայտարարագրերի (լուսանկարներ)«Արսենալ»-ի ավագը քննադատել է ՈՒԵՖԱ-ին` Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համարՍԱՏՄ-ն վերջին 1 տարում կասեցրել է սննդամթերքի ներմուծման 11 դեպքԽաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԹուրքիան խոշտանգում է սեփական քաղաքացիներին«Սրբությունը քաղաքական կատեգորիա չէ». Երևանի ավագանու ՔՊ-ական անդամ (տեսանյութ)Սուպերմոդել Բելլա Հադիդն անկեղծ ֆոտոշարքը (լուսանկարներ)«Իմ քայլը» ուզում է ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրի. փակ խոսակցության ձայնագրությունՄԻՊ-ը միջոցներ է ձեռնարկում «Բագրատաշենի» անցակետում ստեղծված իրավիճակի հետ կապվածՎարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյակըՍպասվում է անձրև և ամպրոպԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացել է 25 մլն եվրոյովՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով կգումարվի դատավորների արտահերթ ընդհանուր ժողովԻտալիայում տուրիստական ավտոբուս է վթարվել. տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներՏիմատին Հայաստանում նկարահանված տեսահոլովակից հատված է հրապարակել (տեսանյութ)Աշոտյանը՝ Սվիտալսկու հայատարարության մասինԵԹԿՊԻ ուսանողները համաձայնեցին հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ. նրանք բացեցին բուհի դռներըՌուբեն Բաբայանը թատերական ինստիտուտում ամբիոնի վարիչի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Ո՞ւմ է հովանավորում Նիկոլ Փաշինյանը բուքմեյքերական ընկերությունների «մենամարտում»Ուսանողները կգիշերեն ինստիտուտումԶելենսկին Նիկոլը չի, Զելենսկին՝ Նիկոլից հետո եկողն աՇատ կուզեի ասել, թե իմ կյանքում ոչինչ չի փոխվել, բայց դա այդպես չէ. Մարիամ Փաշինյան (լուսանկարներ) Ստանիսլավ Զասի թեկնածությունը կներկայացվի ՀԱՊԿ խորհրդի դիտարկմանը ԱԺ խորհուրդը հավանություն չի տվել արտահերթ նիստ անցկացնելու ԼՀԿ-ի նախաձեռնությանըԿոչ եմ անում հեղափոխությունը պաշտպանող բոլոր ուժերին. Լենա ՆազարյանԹարգմանվել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը«Լոռի»-ի պաշտոնական հայտարարությունը՝ «Փյունիկ»-ի հետ խաղի մասին Ինչ են ակնկալում գործադիրից քաղաքացիները. հարցում Պապարացիները Մարգո Ռոբիին լուսանկարել են լողափին Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել դուրս գալ Թատերականի շենքիցԴա ավելորդ ծախս է, մենք անվտանգության խնդիր չունենք, Արարատ Միրզոյանը՝ նույնպես. պատգամավորՄայիսի 28-ից Հանրապետության հրապարակի ջրային շոուի ժամանակացույցը կփոխվի ԵԹԿՊԻ-ի ուսանողները պահանջում են ռեկտորի հրաժարականըՔոչարյանին ազատած դատավորը մտահոգված է ընտանիքի անվտանգությամբՄենք չենք կարող Կարաբինայի անունով փողոց անվանակոչելու նախագիծ բերել. Անի Խաչատրյան (տեսանյութ)Հարցման մասնակիցների 74,1%-ը դրական է գնահատել Փաշինյանի կառավարության վերջին 100 օրվա գործունեությունը ՀՀ մարզպետներից ամենաբարձր գնահատականը ստացել է Հայկ Չոբանյանը. GALLUP
Ամենադիտված
Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԻնչ ուզեմ՝ ասելու եմ, դու էլ նստած լսելու ես․ Քոչարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը (լուսանկար)Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս. Ռուբեն Հակոբյանի բարկացած պատասխանը` Պետրոս Ղազարյանին (տեսանյութեր)Եթե որևէ մեկի մտքով անցնի խոչընդոտել դատարանի շենք մտնելս՝ քրգործ հարուցելու հաղորդում կտամ․ փաստաբանՎարդան Ղուկասյանի եղբորորդուն ՔԿՀ-ում «120 կիլոգրամանոց գազանը ուզեցել է մորթել»Սեքսի 7 տեսակ, որոնք կանայք, իրոք, հավանում ենԶինված ոստիկանները Երևանում կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան (տեսանյութ) Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան` վայր ընկավ (տեսանյութ)
Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցՀրապարակվել է տեսանյութ՝ այրվող ինքնաթիռի ներսիցՔոչարյանն անցավ հակագրոհի. ինչպես կարող է շրջվել «դարի դատավարությունը»Կրկին շքեղ հարսանիք. հարսիկը Արթուր Բաղդասարյանի դուստրն է (տեսանյութ)Ադրբեջանը և Երևանը կփլուզվեն. Վլադիմիր Ժիրինովսկի«Դվին» ռեստորանային համալիրում տեղի է ունենում «օրենքով գող» Պզոյի դստեր հարսանիքը (լուսանկարներ)
Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնՍարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Ինչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ) Տեսեք՝ ինչ լավ լուր եմ հայտնում ձեզ․ Գագիկ ՍուրենյանՀերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ)