Օմսկում հարբած պապու կողմից վառարան նետված 2-ամյա տղան մահացել է
RussiaԻնչպես օրեր առաջ տեղեկացրել էինք, Օմսկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Տեղի մի բնակիչ, գտնվելով հարբած վիճակում, փորձել է սպանել հարազատ թոռնիկին։ Տղամարդը կնոջ ձեռքից խլել է թոռնիկին և նետել վառարան։ Փոքրիկ 50 տոկոս այրվածք է ստացել։ Բժիշկներն օրեր շարունակ պայքարել են փոքրիկի կյանքի համար, սակայն նրանց չի հաջողվել․ 2-ամյա տղան մահացել է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։