Հարց քաղաքացիներից. Վրաստանում գրանցված ավտոմեքենան ի՞նչ պայմաններով կարելի է ներմուծել Հայաստան

ՀԱՐՑ. ՀՀ քաղաքացին Վրաստանում գրանցված ավտոմեքենան ի՞նչ ժամկետով եւ պայմաններով կարող է ներմուծել Հայաստան:
Սերոբ Մխիթարյան (40 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մխիթարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եւ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին համաձայնագրի 3-րդ հավելվածի 23-րդ կետի համաձայն` անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որոնք գրանցված են օտարերկրյա պետության տարածքում, ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ցանկացած միջոցովվեց ամիսը չգերազանցող ժամկետում:
Այդպիսի տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելու պայմանով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե