Պուգաչովան Ռոբերտ Բագրատյանին և եզրափակիչ անցած երեք մասնակիցներին մրցանակներ է հանձնել
Наука и культура«Голос. Дети» հեռուստանախագծի 6-րդ եթերաշրջանում հաղթանակ տարավ Միկելա Աբրամովան՝ հայտնի երգչուհի Ալսուի դուստրը: 10-ամյա աղջկա օգտին քվեարկել էր հանդիսատեսի ավելի քան 56%-ը, ինչը շատերի մոտ կասկած է հարուցել, որ քվեարկությունը սարքված է եղել: Բացի այդ, ի սկզբանե, Միկելայի օգտին հանդես էին եկել ռուսական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչը նույնպես կարող էր ազդել քվեարկության արդյունքների վրա: Հեռուստադիտողները, նույնպես, սրա հետ չհամաձայնեցին՝ հայտարարելով, որ աղջիկն առաջինն է դարձել մայրիկի շաուբիզնեսյան կապերի շնորհիվ:
Մրցույթի արդյունքները չեն գոհացրել ռուսական շոու բիզնեսի մի շարք աստղերի (Մաքսիմ Գալկին, Ալլա Պուգաչովա): Ինչպես տեղեկացնում է «КП»-ն, Պուգաչովան անձամբ է մխիթարել Ալսուի դստերը պարտված մասնակիցներին և հրավիրել նրանց էլիտար ռեստորան։
Դեռ չհաստատված ինֆորմացիայի համաձայն երգչուհու հետ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Նինե Չեսներն ու Ռոբերտ Բագրատյանը։ Պուգաչովան հանձնել է երեխաներին իր անձնական մրցանակը, որը պրիմադոննան ստեղծել է դեռ 2005թ․-ին։ Ալլա Բորիսովնայի մրցանակն իրենից ենթադրում է ոսկե կուլոն, որը հիշեցնում է «Ա» տառը։ Բացի կուլոնից հանձնվում է դիպլոմ եւ դրամական պարգեւ՝ Ալլա Պուգաչովայի անձնական միջոցներից։ Գումարի չափն ամեն անգամ տարբեր է լինում: