Խմելու ջուրը չի թանկանա ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է Եռաբլուր Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները 

Արտահանումն ու քաղաքական շիզոֆրենիան. Անդրանիկ Թևանյան

Բլոգոսֆերա

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը գրում է. Հետտոնական տրամադրություններդ Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) ներկայացրած տվյալներով կտրեմ։

Հայաստանը շարունակում է նախորդ տարվանից «թրենդային» դարձած գիծը պահել։ Մենք շարունակում ենք արտաքին շուկաներում պարտություն կրել։

Ըստ ԱՎԿ–ի՝ այս տարվա 1–ին եռամսյակում նախորդ տարվա հունվար–մարտի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունը դոլարային հաշվարկով պակասել է 5 տոկոսով։ Կրճատվել է ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը։

Մտահոգիչն արտահանմանն է վերաբերում։ Արտաքին առևտրաշրջանառության մեջ արտահանման ծավալները 2019–ի առաջին եռամսյակում 2018–ի նույն ժամանակահատվածի համեմատ պակասել են 8,6 տոկոսով։

Արտահանման կրճատումն ու արտաքին շուկաների կորուստը նոր իշխանությունների տնտեսական քաղաքականության բրենդն է դառնում։

Հիշեցնեմ, որ նախորդ տարին արտահանման աճի (7,8 %) տեմպով 2017–ի համեմատ (25,2 %) ավելի քան 3 անգամ պակաս ցուցանիշ արձանագրեց։ Հետագայում արդեն արտահանման նվազումը դարձավ խրոնիկ։ 2019–ի համեմատականները 2018–ի հետ վատ են բոլոր ամիսների համար։

Այսպես, 2019–ի հունվարը 2018–ի հունվարի համեմատ արտահանումը նվազել է երկնիշ՝ 16,3 տոկոսով։ 2019–ի փետրվարին 2018–ի փետրվարի համեմատ ՀՀ–ն արտահանել է 8,5 տոկոսով պակաս։ Իսկ այս տարվա մարտ ամսին մենք ունենք անցած տարվա մարտի համեմատ արտահանման 2,5 տոկոս նվազեցում։ Ստացվում է, որ հետիշխանափոխական / հետհեղափոխական ժամանակահատվածն արտահանման առումով պաշտոնապես բացասական արդյունք է արձանագրել։

Ինչո՞ւ եմ հատկապես արտահանման ցուցանիշների վրա հրավիրում բոլորիս ուշադրությունը։ Պատճառը շատ պարզ է։ Հայաստանը որպես փոքր ու բաց տնտեսություն ունի զարգացման և սեփական անվտանգությունն ապահովելու մեկ տարբերակ՝ ներմուծման փոխարինում բոլոր այն դեպքերում, երբ դա ողջամիտ է ու հնարավոր, ինչպես նաև արտահանմանն ուղղված քաղաքականություն։

Եթե մենք անգամ քիչ թե շատ նվաճված արտաքին շուկաներն ենք կորցնում, ապա սա ուղղակի սպառնալիք է ՀՀ քաղաքացիների բարեկեցությանը, բիզնես դաշտին ու մեր երկրի անվտանգությանը։

Մենք պետք է արտահանման ամեն մի շուկայի վրա դողանք և ամեն ինչ անենք, որ մեր երկրից ապրանքներ ու ծառայություններ արտահանվեն, այլ ոչ թե արձանագրվի կապիտալի փախուստ, այն էլ՝ քաղաքական շիզոֆրենիայի պատճառով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակ
Ամենադիտված