00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Պարգեւատրվել են պետական մարմինների եւ մարզպետարանների գլխավոր քարտուղարները Հաղթանակ զբոսայգում բռնկված հրդեհը դեռևս մարել չի հաջողվում Բաղդադը կարեւորում է Հայաստանի մասնակցությունն Իրաքի շինարարական ծրագրերին Քայլի Ջեները յուօրինակ լողազգեստով (լուսանկարներ)Սերենա Ուիլյամսը` Sports Illustrated-ի միջոցառմանը (լուսանկարներ)Վիկտոր Վալդեսը գլխավորեց «Բարսելոնա»-ի Մ-19 թիմըՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին երկու տուրերի խաղացանկըՆիկոլ Փաշինյանի որոշ արտահայտություններ վիրավորական էին. Հրայր Թովմասյան Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ արդարադատության նախարարին

«Արարատցեմենտ»-ի տնօրենների խորհուրդը հայտարարություն է տարածել

«Արարատցեմենտ» ՓԲԸ տնօրենների խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«Հաշվի առնելով այն հանգամանքը որ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված քննարկումներն առ այս պահը չեն դադարում, հարկ ենք համարում ևս մեկ անգամ անդրադառնալ ստեղծված իրավիճակին: Հերթական անգամ ստիպված ենք անդրադառնալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հերյուրանքներին: Օրեր առաջ ԱԺ-ում «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու քննարկման ժամանակ վերջինիս հնչեցրած դիտարկումները որևէ աղերս չունեն իրականության հետ: Հայկ Գևորգյանը, հղում անելով Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1465-Ա որոշմանը, հայտարարել էր, թե իբր Գագիկ Ծառուկյանը գործարանը ձեռք է բերել 200,000 ԱՄՆ դոլարով: 

Նախ Հայկ Գևորգյանին և նրա նման նույն սկզբունքով որոշումներն ընթերցողներին և մեկնաբանողներին խորհուրդ ենք տալիս այդ որոշումները կարդալ այնպես, ինչպես գրված է, այլ ոչ թե մեկնաբանել սեփական հայեցողությամբ: Հայկ Գևորգյանի կողմից անընդհատ մատնանշվող 12.09.2002 թվականի N 1465-Ա որոշումն ունի 9 կետ (որոշումը կցված է): Որոշման առաջին կետով ներկայացված է անվանական արժեքի և մասնավորեցման վերաբերյալ ձևակերպումը: Երկրորդ կետը սահմանում է բաժնետոմսերի արժեքը՝ 200 հազ. ԱՄՆ դոլար և վճարման ժամկետը՝ 3 օր: Երրորդ կետը՝ ա և բ ենթակետերի համաձայն՝ ա) գնորդը պարտավոր է առաջիկա 3 տարվա ընթացքում ապահովել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ցեմենտի արտադրության ծավալները, բայց ոչ պակաս քան 2001 թվականի ցեմենտի արտադրության ծավալները բ) գնորդը պարտավոր է մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից 3 օրվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի նկատմամբ ունեցած 9,7 մլն ԱՄՆ դոլարի ապրանքային մատակարարման պարտքից, 6,866 մլն ԱՄՆ դոլարի արտարժութային վճարման չափով՝ կնքելով պարտքից ազատման համապատասխան գործարք: գ) գնորդին արգելում է, մինչև վերը նշված երրորդ կետի և սույն կետի բ ենթակետի կատարումը, «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի ռեեստրում գնորդի սեփականության իրավունքի գրանցում կատարել: Որոշման 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերը պաշտոնական առումով վերաբերում են «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող անշարժ գույքին, հողատարածքների վարձակալության, ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումներին և այլ սահմանափակումներին: 

Ընթերցելով որոշման 7-րդ կետը իր բոլոր ենթակետերով և 8-րդ կետը՝ հասկանալի է դառնում, որ «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնորդ «Ռոբերտո» բելգիական ընկերությունը (Բելգիան օֆշորային գոտի չի հանդիսանում) 3 օրվա ընթացքում ուղղակի վճարման միջոցով վճարում է 6,866 մլն ԱՄՆ դոլար, որով Հայաստանի Հանրապետությանն ազատում է ներքոհիշյալ պարտքերից, մասնավորապես՝ • Հայաստանի Հանրապետության առանձին սպառողների համար օրենքով և Կառավարության որոշմամբ՝ 50% սակագնով 01.07.1999 – 31.12.2001 թվականներին մատակարարված բնական գազի դիմաց առաջացած վնասների փոխհատուցման գծով 788,977 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարտքը: • Հայաստանի Հանրապետության հանրապետական ենթակայության պետական բյուջետային հիմնարկների կողմից սպառված էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, ջրահեռացման գծով առաջացած 6,077,023 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարտքը: Արդյունքում` տարրական թվաբանության դեպքում էլ պարզ է դառնում, որ «Ռոբերտո» ընկերությունը Հայաստանի Հանրապետությանը «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարել է 7,066,000 ԱՄՆ դոլար: Կարծում ենք, որ այսքանն էլ բավարար է, որպեսզի Հայկ Գևորգյանն իր տարածած հերյուրանքների համար առնվազն ներողություն խնդրի: Անդրադառնանք նաև այն պնդմանը, թե իբր շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը պատրաստ է եղել 35 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կատարել «Արարատցեմենտ»-ում, սակայն անհասկանալի պատճառներով ներդրումները չեղարկվել են:

Իրականությունը հետևյալն է. «Հոլսիմ» ընկերությունը բավականին երկար ուսումնասիրել է գործարանում տիրող իրավիճակը և տեսնելով գործարանի հավելյալ պարտքերն ու անմխիթար վիճակը, առաջնահերթ դիտարկելով սեփական բիզնես շահը որոշում է կայացրել հրաժարվել որևէ ներդրումային ծրագրից, ինչի մասին բազմիցս հայտարարել է հենց ընկերության բաժնետեր Թոմաս Շմիդհայնին: Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կողմից «Արարատցեմենտ»-ի բաժնետոմսերի ձեռքբերմանը՝ տեղեկացնենք, որ 24.12.2002 թ.-ին պարոն Ծառուկյանի կողմից ձեռք է բերվել 25% բաժնետոմսերը և 25.12.2002 թ.-ին հանձնվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնին: Միևնույն ժամանակ, «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերությունը ևս հանձնվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կառավարմանը: 03.04.2006թ.-ին պարոն Ծառուկյանի կողմից «Ռոբերտո» ընկերությունից ձեռք է բերվել 75% բաժնետոմսերը, որը նաև արտացոլված է պարոն Ծառուկյանի ԱԺ պատգամավորի գույքի և եկամուտների մասին 2006թ.-ի հայտարարագրում (5-րդ էջի II.5. պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ ներդրումներ աղյուսակի 10-րդ հորիզոնականում), որը հրապարակային է և հասանելի յուրաքանչյուրի համար: 25.12.2002թ.-ի դրությամբ գործարանն ունեցել է պարտքեր՝ ընդհանուր 1 միլիարդ 400 միլիոն դրամի չափով, որի փակելու դեպքում հնարավոր կլիներ միայն շահագործել գործարանը: Վերը նշված պարտքերը մարվել են արդեն պարոն Ծառուկյանի անձնական միջոցներով: 25.12.2002թ.-ից մինչ օրս գործարանում 6 միլիարդ 200 միլիոն դրամի ներդրում է կատարվել, որն արտացոլված է ընկերության հաշվեկշիռներում: Վերը նշված գումարում հաշվարկված չէ 2003թ.-ի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Գագիկ Ծառուկյանի կողմից գործարանը նախագծողներին և պրոֆեսիոնալ մասնագետներին խորհրդատվության նպատակով Հայաստան հրավիրելու, բարձր որակ ապահովելուն ուղղված նոր սարքավորումների ձեռքբերման ծախսերը: Հենց դրա շնորհիվ էր, որ կարճ ժամանակահատվածում մեր արտադրած ցեմենտի համբավը սկսեց տարածվել ամբողջ Կովկասի տարածաշրջանում, և բացառիկ որակի մասին մասնագիտական գնահատականները բազմաթիվ էին: Ինչ վերաբերում է «Արարատցեմենտ» ընկերության կողմից ցեմենտի արժեքի նվազեցմանը, որը ոմանք կապում են մեր երկրում տեղի ունեցած Թավշյա Հեղափոխության հետ, տեղեկացնում ենք, որ դեռևս 2018թ.-ի մարտի 30-ին կնքվել է Հայաստանի Հանրապետության արտոնագրով պահպանվող գյուտի օգտագործման մասին լիցենզիայի պայմանագիր, որը պետական գրանցում է ստացել 23.04.2018թ.-ին Ն 2070 (կցվում է): Հենց վերը նշված գյուտի կիրառմամբ է պայմանավորված 2018թ.-ի երկրորդ կիսամյակից սկսած ցեմենտի ինքնարժեքի նվազումը, որն էլ արտացոլվել է իրացման արժեքի իջեցմամբ: Ինչ վերաբերում է Վրաստան արտահանվող ցեմենտի արժեքին և քանակին, տեղեկացնում ենք, որ 2017թ.-ին իրացվել է 265,707 տոննա ցեմենտ, որից 265,040 տոննան Հայաստանի Հանրապետությունում, իսկ 666 տոննան արտահանվել է Վրաստան (ընդհանուր իրացման 0,25%, միջին արժեքը կազմել է 25,000 դրամի սահմաններում): Արտահանումը կատարվել է առանց ԱԱՀ: 2018 թ.-ին իրացվել է 392,504 տոննա, որից 389,713 տոննան Հայաստանի Հանրապետությունում, իսկ 2791 տոննան արտահանվել է Վրաստան (իրացման 0,7%-ը, գինը՝ 25,000 դրամի սահմաններում): Արտահանումը կատարվել է առանց ԱԱՀ: Վրաստան արտահանման նպատակը եղել է մեր ներկայության ապահովման ցանկությունը` թույլ չտալու համար վրացական ցեմենտի մուտքը Հայաստանի Հանրապետություն: Տեղեկացնենք նաև, որ 2009թ.-ից Վրաստանի ցեմենտի գործարանները աշխատում են իրենց իսկ տեղական ածուխով և ադրբեջանական գազով: Դեռևս 2003թ.-ին, երբ ցեմենտը Հայաստանի Հանրապետությունում վաճառում էինք 21,000 դրամով, Վրաստան արտահանումը սկսեցինք 25 ԱՄՆ դոլար արժեքով՝ ներառյալ ճանապարհածախսը, որը միանշանակ վնասաբեր էր, սակայն նպատակն այն էր, որ Վրաստանում փորձեին մեր արտադրանքը: Շուրջ 12,000 տոննա ցեմենտ իրացնելուց հետո, մի քանի ամսվա ընթացքում ցեմենտի արժեքը հետզհետե բարձրացնելով, Վրաստանում ցեմենտի արժեքը դարձավ 100 ԱՄՆ դոլար և ամսական իրացվում էր 15-20 հազար տոննա ցեմենտ: 2009թ.-ից արդեն, երբ Վրաստանում բացվեցին ածուխի հանքերը և մատակարարվեց ադրբեջանական գազը, ինչպես նաև ադրբեջանական Վրաստանին սահմանամերձ Ղազախ քաղաքում բացվեց ցեմենտի գործարան՝ մեր գործարանի հզորությամբ և տեխնոլոգիայով, մենք դուրս մնացինք վրացական շուկայից, միայն ապահովելով մեր արտադրանքի սիմվոլիկ ներկայությունը:

Ինչ վերաբերում է վճարված հարկերին, ինչպես ոմանք անհիմն հայտարարություններ են տարածում, թե 2018թ.-ին վճարված հարկերը համեմատելի չեն 2017թ.-ին վճարված հարկերի հետ, տեղեկացնում ենք, որ 2018թ.-ին ավելի քան 125,000 տոննա ավելի է իրացվել՝ համեմատած 2017թ.-ի հետ, որի միայն ԱԱՀ-ն կազմում է 1,041,875,000 (125,000×8335): Ի դեպ` 2018 թվականին տեղի է ունեցել Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում, որի արդյունքում եկամտահարկը և դրոշմանշային վճարները ավելացել են ավելի քան 83 միլիոն դրամի չափով: Արտադրական ծավալների ավելացմամբ էլ պայմանավորված` բնօգտագործման վճարն էլ ավելացել է շուրջ 31 միլիոն դրամի չափով: 2003 թվականից առ այսօր, «Արարատցեմենտ» ընկերությունը երբեք չի մասնակցել պետական տենդերների և պետական ձեռնարկություններին ցեմենտ գրեթե չի մատակարարել: Այն երբևէ չի հանդիսացել Պաշտպանության Նախարարության ցեմենտի մատակարար: Բոլոր ժամանակներում պետական տենդերները և Պաշտպանության Նախարարության ցեմենտի մատակարարումը կատարվել է «Միկա ցեմենտ» ընկերության կողմից: Ի տարբերություն «Միկա ցեմենտ»-ի՝ «Արարատցեմենտ» ընկերությունը երբևէ հարկային որևէ արտոնությունից չի օգտվել և չի ազատվել որևէ հարկային պարտավորությունից, ինչպես թյուրիմացաբար հայտարարել էր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Միայն «Միկա ցեմենտ» ընկերության սնանկությունից հետո և վերակենդանացման փորձեր անելու ընթացքում է, որ «Արարատցեմենտ»-ի իրացման ծավալները սկսեցին աճել: ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանը և ոմանք, տարակուսանք են հայտնում, թե ինչպես է, որ շինարարությունը Հայաստանի Հանրապետությունում աճել է 4,5%-ով, իսկ ցեմենտի իրացումն ավելի շատ: Մենք ևս կիսում ենք այդ տարակուսանքը և խորհուրդ ենք տալիս պարզել, թե շինարարական կազմակերպությունների կողմից օգտագործված ցեմենտն ու ՞մ արտադրանքն է եղել և ո ՞ վ է իրականում ինչ որ բան թաքցրել: «Արարատցեմենտ» գործարանը մշտապես աշխատել է բաց և թափանցիկ, և ցանկության դեպքում շահագրգռված յուրաքանչյուր ոք կարող է հավաստիանալ դրանում»: 

Լրահոս
20 Հուլ
Էմոները սատանայապաշտական ծե՞ս են արել Նուբարաշենի գերեզմանատանը. ահազանգ (լուսանկարներ) Ավտոերթ Էջմիածնում՝ ի աջակցություն Արման Առաքելյանի (տեսանյութ) Արաբկիր բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացելԿամ Հրայր Թովմասյանը հրաժարական կտա, կամ հնարավոր են սահմանադրական փոփոխություններ. Լենա Նազարյան Շուշան Փաշինյանը նշել է ծննդյան տարեդարձը (լուսանկար) Բրիտանիայում ավտովազքի ժամանակ մեքենան մխրճվել է բազմության մեջ (տեսանյութ) Պարգեւատրվել են պետական մարմինների եւ մարզպետարանների գլխավոր քարտուղարները Եթե վարչապետը կիրառում է «վնգստալ» արտահայտությունը և շարունակում է պաշտոնավարել, շարքային ոստիկանն էլ շարունակելու է մահակ կիրառել Հրայրը լուրջ դաս տվեց առաջին հերթին Փաշինյանին. Ռուբեն ՀակոբյանՔենդալ Ջենները` մերկ ֆոտոշարքումՄահվան ելքով վրաերթ Սարդարապատում. Nissan Tiida-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնինՀաղթանակ զբոսայգում բռնկված հրդեհը դեռևս մարել չի հաջողվում Առեղծվածային հիվանդության պատճառով տղամարդու դեմքը երեք անգամ մեծացել է Էջմիածնում կինը ծեծել է իր ընկերոջը Բաղդադը կարեւորում է Հայաստանի մասնակցությունն Իրաքի շինարարական ծրագրերին Ուկրաինական ռեստորանը ռուսախոսներին վիրավորող ցուցանակ է փակցրելԳրեթե բոլոր ուղղություններով աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. ԱԻՆ Քայլի Ջեները յուօրինակ լողազգեստով (լուսանկարներ)Եսենինի թանգարանում տեսանկարահանել են «ուրվականի» (տեսանյութ) Արմավիրում մի կին փորձել է բենզին լցնել ամուսնու սիրուհու վրա, բայց ինքն է տուժելԱնշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն աճել են 11.1%-ով. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի PR թիմը չի կարողանում դեռևս հակազդեցություն գտնել. Մեդիա պաշտպան Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում Այն, ինչ տեղի ունեցավ Իջևանի «քաղաքացու» հետ դեռ ծաղիկներ են. Արթուր ՂազինյանՄոռացյալ բնակարանը գտնվեց․ Արգիշտի Քյարամյանը կլրացնի իր հայտարարագիրը. Fip.amՔԿ նախագահի տեղակալը Ջերմուկի բնակիչների և ՀԿ-ների հետ քննարկել է Ամուլսարի միջադեպը Հայաստանում կազմակերպվել է չոչ անող մանուկների մեծ մրցույթ (տեսանյութ) Դիմակավորված մտել են տուն, տղայիս մերկ տեղից հանել են. Իջևանի ակցիայի մասնակցի մայր (տեսանյութ) Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի. դատարանը հրապարակեց որոշումըԽաբարովսկում կիսամերկ աշակերտուհին պարել է գերեզմանի վրա (տեսանյութ)Երևանում թալանել են երգիչ Էրիկ Մակարյանի ավտոմեքենանԿարվի ամեն ինչ՝ բոլոր մեղավորներին բացահայտելու համար. Էջմիածնի քաղաքապետը՝ շների սպանդի մասին Ապամոնտաժվում է «Զորաց քարեր» արգելոցի տարածքի ապօրինի շինությունը Ռոբերտ Քոչարյանի գործով վերջնական ակտը կայացնելու է ՍԴ-ն. Հրայր Թովմասյան Սերենա Ուիլյամսը` Sports Illustrated-ի միջոցառմանը (լուսանկարներ)ԼՀԿ-ն շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծՔննարկվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականը Վիկտոր Վալդեսը գլխավորեց «Բարսելոնա»-ի Մ-19 թիմըՀրդեհ` Հաղթանակ զբոսայգու մոտակայքումԶորամասի հրամանատարի դրդմամբ զորամասից հափշտակվել է ավելի քան 8 մլն դրամՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին երկու տուրերի խաղացանկըՈւմի՞ց է մարզպետը դժգոհում, «անհնազանդ» Վանաձորի՞ցՏավուշում այս տարի քննվել է ապօրինի ծառահատումների հատկանիշով 73 քրեական գործ. Դատախազություն Զելենսկին մի կողմ է հրել պաշտպանության նախարարին (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանի որոշ արտահայտություններ վիրավորական էին. Հրայր Թովմասյան Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ՔԿ ղեկավարները համագործակցության ծրագիր են կնքել Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ-ին կասկածներ է հայտնել իր շուրջ ստեղծված իրավիճակի և Քոչարյանի գործի կապի մասին Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանին Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ղրղզստանի փոխվարչապետերի հանդիպումը
Ամենադիտված
Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին (տեսանյութ) 139 մարդ հրաշքով փրկվել է. օդանավը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Պատգամավորը ատրճանակով կրակոցներ է արձակել պատշգամբից Անդոյի նոր տեսահոլովակը. Բոլոլա Ոստիկանները բնակարանից վտարում են ընտանիքին. ավագանու անդամը սա անօրինակաանություն է համարում (տեսանյութ)Բախում Իջևանում․ կան վիրավորներ (տեսանյութ) «Պարոն Փաշինյան, կուշտ փորով երևանցիներին ուղարկել ես քո հարևանի վրա». բախում Իջևանում «Ժողովուրդ». Մասիվցիները հարցը լուծելու համար դիմել են Անդիկին. նոր մանրամասներ15-ամյա տղան՝ վտանգելով իր կյանքը, Արփա գետից դուրս է բերել ընկերոջը, որից հետո ինքն է ջրահեղձ եղել Շպռոտը լողավազանից բիկինիով հոլովակ է հրապարակել
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ) Ո՞վ է Սկանդինավիայի ամենացանկալի կինը, ում մասին երազում է 8 միլիոն մարդ (ֆոտոշարք)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներիցԻնչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) «Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԵրկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)