339 անձ այս տարվա առաջին քառորդին ազատվել է ՔԿՀ-ներից. Զեյնալյան
ԻրավունքՀայաստանի Հանրապետության Քրեակատարողական հիմնարկներից 2019թ. առաջին եռամսյակում ազատվել է 339 անձ:
Այս մասին ապրիլի 29-ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«2019թ. առաջին եռամսյակում ՀՀ ՔԿՀ-ներից ազատվել է 339 անձ, որոնցից պայմանական վաղաժամկետ` 41, հիվանդության պատճառով` 2, համաներումով` 59, մնացածի ազատազրկման ժամկետը լրացել է, և նրանք ազատ են արձակվել»,- ասաց Զեյնալյանը: