00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Փաստ». ՍԴ դատավորներին հնարավոր է ընտրեն աշնանը«Իրատես». Փաշինյանը պաշտոնանկ չի անի Թորոսյանին «Փաստ». «Իմ քայլում» միմյանց չեն վստահում ու զբաղված են «բոչկա գլորելով» Ծանր խորհրդարանական օրեր են սպասվում․ «Հրապարակ» «Ժողովուրդ»․ Ինչ կապ ունեն պատգամավորն ու փոխնախարարըՄսի արտադրության ծավալները նվազել են․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում«Հրապարակ». Մխիթար Հայրապետյանի նշանակումը զարմացրել է Ստեփան Քարտաշյանը նշանակվել է ՀՀ նախագահի ռեֆերենտ Տրդատ Սարգսյանը նշանակվել է ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար

ԼՂ հիմնախնդիրը՝ ԵՄ հետ Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ փաստաթղթերում

Եվրոպական Միության և Հայաստանի գործընկերային հարաբերությունները կանոնակարգվում են 1996 թ. ստորագրած և 1999 թ. ուժի մեջ մտած «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով:  Նշված համաձայնագրին առաջիկայում ամբողջությամբ պետք է փոխարինի 2017 թ. ստորագրված և 2018 թ.-ից մասնակիորեն ուժի մեջ մտած «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (ՀԸԳՀ): Բացի նշված համաձայնագրերը, 2016 թ. ԵՄ-ն եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ներկայացրել է «Գործընկերության առաջնահերթությունների մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել է 2018 թ.:

Ինչպես նշված է Եվրամիության կայքում՝ վերոնշյալ համաձայնագիրը սահմանում է առաջիկա տարիներին ԵՄ-ՀՀ համատեղ քաղաքականության գերակայությունները՝ ՀԸԳՀ-ին համահունչ: Այն առանցքային նշանակություն ունի մինչև 2020 թ. ՀՀ-ին տրամադրվելիք ԵՄ ֆինանսական աջակցության հարցում: Այսինքն, փաստացի սա ՀԸԳՀ-ն լրացնող փաստաթուղթ է և ամբողջությամբ պետք է գործի հիմնական փաստաթղթին՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին» համահունչ:

Ի տարբերություն ՀՀ-ի, Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների իրավական հիմքը դեռևս կազմում է նույնպես 1999 թ. ուժի մեջ մտած «Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը»: 2018 թ. հուլիսին նախաստորագրվել և նույն թվականի սեպտեմբերի 28-ին ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի կողմից հաստատվել է «Գործընկերության առաջնահերթությունների մասին» համաձայնագիրը: Այժմ բանակցություններ են ընթանում «Համապարփակ գործընկերության համաձայնագրի» (ՀԳՀ) շուրջ, որը պետք է փոխարինի 1999 թ. ուժի մեջ մտած հիմնական փաստաթղթին

Նշված փաստաթղթերից որոշներում ուղղակի անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնախնդրին: Ստորագրված և քննարկման փուլում գտնվող փաստաթղթերում ԼՂ հիմնախնդրին վերաբերող հատվածների համեմատական վերլուծությունը ի ցույց է դնում այն հանգամանքը, որ Եվրամիությունը որպես կանոն հավասարակշռված մոտեցում է ցուցաբերում հիմնախնդրի շուրջ ՀՀ-ի և Ադրբեջանի դիրքորոշումների նկատմամբ՝ ընդգծելով Հելսինկիի եզրափակիչ ակտում սահմանված և ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում որպես հիմք ընդունված 3 սկզբունքների հավասարապես կարևոր լինելը:

Նշված երեք սկզբունքները՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում, ընկած են ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներում ընդունված «Հիմնարար սկզբունքների» հիմքում: ԵՄ-ն վերոնշյալ փաստաթղթերի մի մասում իր հստակ աջակցությունն է հայտնել նաև հիմնախնդիրը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջնորդությամբ կարգավորելուն ուղղված ջանքերին:

Այժմ փորձենք ըստ առանձին փաստաթղթերի վերլուծել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ տվյալ պայմանագրերում ԵՄ արտահայտած դիրքորոշումը:

1999 թ. ուժի մեջ մտած և երկու կողմերի հետ ստորագրված համաձայնագրերում ԼՂ հիմնախնդրին ուղղակիորեն վերաբերող հատված չկա: Փաստաթղթերում Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը (սուվերենությանը) և անկախությանը:

2017 թ. ՀՀ հետ ստորագրած «Ընդլայնված և համապարփակ համագործակցության մասին» համաձայնագրում արդեն ուղիղ անդրադարձ կա ԼՂ հիմնախնդրին, որտեղ մասնավորապես նշվում է. «Ընդունելով ԼՂ հակամարտության խաղաղ և տևական կարգավորման համար ՀՀ հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը...»: Ինչպես տեսանք, նշված տեքստում ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնում ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակներում ընդունված ձևաչափին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջնորդությամբ բանակցություններ, և 3 հիմնական սկզբունքներին:

Ադրբեջանի հետ նույնատիպ համաձայնագիրը (հարկ է նշել, որ ՀՀ հետ համաձայնագրում նշվում է «Ընդլայնված և համապարփակ», իսկ Ադրբեջանի հետ՝ միայն «Համապարփակ») դեռևս բանակցությունների և քննարկումների փուլում է: 2018 թ. հուլիսի 4-ին բանակցությունների վերաբերյալ Եվրոպական Խորհրդարանի ընդունած առաջարկության փաստաթղթում 2 կետ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Նշված կետերում ընդգծվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ 2009 թ. «Հիմնարար սկզբունքներին» համապատասխան՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ:

Այս տեսանկյունից փոքր-ինչ տարբերվում է «Համագործակցության առաջնահերթությունների մասին» համաձայնագիրը: Այստեղ ԼՂ հիմնախնդրին անդրադարձ չկա: Ադրբեջանի հետ ստորագրված տարբերակում, սակայն, նշվում է, որ ԵՄ-ն հարգում և սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, երկրների միջազգային սահմանների անձեռնմխելիությանը:

Ինչպես արդեն նշել ենք, «Համագործակցության առաջնահերթությունների մասին» փաստաթուղթը սահմանում է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ԵՄ և առանձին երկրների միջև համագործակցության հիմնական ուղղությունները: Նշված քաղաքականության շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ ԵՄ համագործակցության հիմնական հարթակը «Արևելյան գործընկերությունն» է: 2017 թ. նոյեմբերի 24-ին ԱլԳ գագաթնաժողովում ստորագրված համատեղ հռչակագրում մասնավորապես նշվում է.

«Եվրոպական միությունը՝ իր հանձնառությանը հավատարիմ աջակցում է բոլոր գործընկերների տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: ՄԱԿ-ի կանոնադրությամբ, 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտով և 1990 թ. ԵԱՀԿ Փարիզի  կանոնադրությամբ ամրագրված նպատակներին են սկզբունքներին լիարժեք հանձնառությունը, հարգանքն ու հավատարմությունը սկզբունքային են խաղաղ և միասնական Եվրոպայի մեր ընդհանուր տեսլականի համար»:

Ինչպես տեսանք, բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը աջակցելուն զուգահեռ ԵՄ-ն մեկ անգամ ևս ընդգծում է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին իր հավատարմությունը, ինչը, ինչպես արդեն քանիցս նշել ենք, ենթադրում է նաև ԵՄ հավատարմությունը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքին:

Այսպիսով, կարևոր է ընդգծել, որ չնայած Ադրբեջանը ԵՄ հետ ստորագրած համաձայնագրերում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին դրույթները պարբերաբար փորձում է ներկայացնել իբրև ԵՄ կողմից ԼՂ հիմնախնդրի հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը տրվող գերակայություն և այս հարցում Ադրբեջանի դիրքորոշման «իրավացիության ընդունում», այնուհանդերձ տարբեր փաստաթղթերի համեմատական վերլուծությունը փաստում է, որ առնվազն այս մակարդակում ԵՄ-ն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում արտահայտում է հավասարակշռված մոտեցում՝ իր աջակցությունը հայտնելով բանակցային գործընթացի հիմքում դրված բոլոր սկզբունքներին:

Տարոն Հովհաննիսյան

 

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
10 Հուլ
«Փաստ». ՍԴ դատավորներին հնարավոր է ընտրեն աշնանը«Իրատես». Փաշինյանը պաշտոնանկ չի անի Թորոսյանին «Փաստ». «Իմ քայլում» միմյանց չեն վստահում ու զբաղված են «բոչկա գլորելով» Ծանր խորհրդարանական օրեր են սպասվում․ «Հրապարակ» «Ժողովուրդ»․ Ինչ կապ ունեն պատգամավորն ու փոխնախարարըՄսի արտադրության ծավալները նվազել են․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում«Հրապարակ». Մխիթար Հայրապետյանի նշանակումը զարմացրել է Ֆերնանդո Ալոնսոյի աշխատավարձը «Ռենոյում» կազմում է տարեկան մոտ 15 միլիոն ֆունտ․ The SunՏղամարդը փոխել է սեռը և այժմ «լեսբիական» հարաբերություների մեջ է գտնվում իր կնոջ հետ (լուսանկարներ)Ռուս լրագրող Բաբչենկոյին Ռուսաստանում ահաբեկիչ են հայտարարելՍա դեռ սկիզբն էլ չի. մերժվել է միայն հայցի ապահովման միջնորդությունը. Ալվինա Գյուլումյան (տեսանյութ) «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կգլխավորի «Բետիսը»Մոսկվայում հուլիսի 13-ից դիմակների ռեժիմը կչեղարկվիՄենք հո իրար ստուգելու չէինք գնացել. Վանաձորի քաղաքապետը` մարզպետի հայտարարության մասին Հայաստանցիներն առանց վիզայի կարող են 63 երկիր այցելել. հրապարակվել է անձնագրային ինդեքսը Սեուլի անհետացած քաղաքապետին մահացած են գտել․ CGTNՌԴ Ուֆա քաղաքում միայնակ մնացած երկու երեխաներն ապահով հասել են Հայաստան (լուսանկար)Ինքնասպանություն` Երևանում․ միջին տարիքի տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել Մեծ թվով հրշեջներ՝ օպերայի շենքի մոտ (տեսանյութ) Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է սեքսուալ կերպարներում (տեսանյութ)Ցավ եմ ապրում դրսում ապրող իմ հայրենակիցների համար, որ ակամա դարձան իշխանության կեղտոտ հնարքի սպառողը․ Զոհրաբյան Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ 38-ամյա վարորդը տեղում մահացել է Լյուբով Ուսպենսկայան ընկել է իր սեփական տան մեջ և բազմաթիվ կոտրվածքներ է ստացել Տրանսպորտային միջոցի սեփականատերը կտուգանվի վաճառքի և վարձույթի նպատակով մայթեզրին կայանելու համար Ամուլսարում հանքի շահագործմամբ շահագրգռված են Թուրքիայի քաղաքացիներ․ ՀԲՃՀնարավոր են որոշակի դժվարություններ ցանցի ընդհանուր աշխատանքում. Ucom-ը հայտարարություն է տարածելԱզարը պատրաստ է խաղալ «Ալավեսի» դեմ․ ԶիդանՌուսաստանում տուգանում են ՀՀ պետհամարանիշեր ունեցողներին. Գեղամ Ադյան Նիկոլը Փաշինյանը և ողջ կառավարությունը ստում են. Արսեն ԲաբայանՍտեփան Քարտաշյանը նշանակվել է ՀՀ նախագահի ռեֆերենտ Կարծում եմ՝ եթե հիմա չգնանք համագործակցության, ապա այս տեսքով նախագիծը առաջացնելու լուրջ հակազդեցություն. ՀովհաննիսյանՏղամարդը սպանել է կնոջը` 106 հարված հասցնելով Խոշոր վթար` Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. կա 5 վիրավոր Հայկական կարճամետրաժ` կարմիր խնձորների, կուսաթաղանթի ու կույս աղջիկների մասին (տեսանյութ)Դիրքորոշումս հրապարակավ ազատ արտահայտելու համար ինձ տեղեկացրին, թե այսպես ենք քո հանդեպ վարվում, որ հեռանաս. Թևան ՊողոսյանԳագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարացվել է երկու ամսովԼոռու մարզպետն անբավարար է գնահատել Վանաձորի համայնքապետարանի աշխատանքը Երթևեկության փոփոխություն՝ Անտառային փողոցում Վահագնի թաղամասում վրաերթի ենթարկված 3-ամյա տղան մահացել էՏրդատ Սարգսյանը նշանակվել է ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Փաշինյանի կողմից «Տավուշ Տեքստիլը» գովազդելուց հետո վարչապետի աշխատակազմը 2 մլն դրամի 34 հազար հատ դիմակ է գնել. մրցույթ չի հայտարարվել Անգլիայի չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Նյուքասլին»Առաքել Մովսիսյանն արդեն կարող է տեսակցել որդուն. դատարանը բավարարել է պաշտպանի բողոքըՀայաստանին վերաբերում են երրորդ երկրի պես, որտեղ չկա հասարակություն, որ ունենա պետության զգացում. Արման ՍաղաթելյանՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածելԱրսեն Թորոսյանը հասավ իր «նպատակին». ի՞նչ գին կվճարի հասարակությունըՄեր խնդիրը կապված է իշխանությունների խտրականության հետ. Վահագն Չախալյան100 միլիոն դրամ՝ COVID-19-ի դեմ պայքարող համայնքային բուժաշխատողներին Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը նշանակվել են ՀՖՖ նախագահի խորհրդականներ
Ամենադիտված
Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Բաժանվել ենք. պատճառն անցյալս է և տարիքս». Շպռոտի գրառումը Արծիվը շնաձուկ է որսացել և բարձրացրել օդ (տեսանյութ) Վերա Բրեժնևայի կիսամերկ կուրծքը խելքահան է արել երկրպագուներին (տեսանյութ, լուսանկար)Ծնվել է Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի առաջնեկը (տեսանյութ)Սեյրան Օհանյանի կինը երգ է ձայնագրում«Թող պարետը մեզնից վախենա». տրանսվեստիտ մարմնավաճառները հրաժարվում են դիմակ կրել (տեսանյութ) Կորոնավիրուսի երկրորդ ալիք կարող է և չլինել․ ԱՀԿ Լույս աշխարհ է եկել դիմահարդար Գոհար Ավետիսյանի առաջնեկը (լուսանկար)«Ռուս Քարդաշյանը» ցուցադրել է իր շքեղ բարեմասնությունները (լուսանկարներ)
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԼույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Զավեշտալի դեպք Հայաստանում. կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ Իմ Լույսը գնա՜ց․ Կարեն Չիլինգարյանի կնոջ հուզիչ գրառումըՀուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին մենք կմոռանանք կորոնավիրուսի մասին«Երբ գյումրեցին ասում է՝ ես գյումրեցի եմ, դիլիջանցին՝ դիլիջանցի եմ, նորմալ է, բայց, երբ երևանցին ասում է՝ ես երևանցի եմ, չգիտես ինչու, ընկալվում է տարանջատում»
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԼույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Արտակ Ալեքսանյանը լուրջ վնասվածքներ է ստացել. նրան վիրահատում են