Ավարտվեց «Սպայկա»-ի տնօրենի խափանման միջոցի հարցի քննությունը
RightՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, ավարտվեց «Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը։
Ղազարյանի պաշտպաններից Կարեն Սարդարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որոշումը կհրապարակվի վաղը՝ ապրիլի 30–ին, ժամը 10։30–ին։