Օգնության են հասել փրկարարները
ՀասարակությունԱպրիլի 29-ին, ժամը 19:57-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ համայնքի «Թեղանց փոս» կոչվող թաղամասում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:37-ին, մարվել՝ 21:08-ին:
Այրվել է Կ.Ս.-ին պատկանող փայտյա խորդանոցը (մոտ 30 քմ):