ՌԴ մեծահարուստ հայի որդին կոմայի մեջ է ընկել. ակումբում օգտագործել է անհայտ դեղամիջոց
РоссияԲժիշկները հրաշքով կարողացել են փրկել Ռուսաստանի ամենահարուստ հայերից մեկի՝ Սերգեյ Սարկիսովի որդուն, ով մոսկովյան ակումբում անհայտ դեղամիջոցների գերչափաքանակ օգտագործելու հետեւանքով կոմայի մեջ էր հայտնվել:
Հայտնում է Mash-ը:
Ապրիլի 24-ին նրան տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք, իսկ ուշքի գալուց հետո նրան տեղափոխել են ինֆեկցիոն, ապա՝ թերապևտիկ բաժանմունք: Ներկա պահին տղայի կյանքին վտանգ չի սպառնում: