Ո՞ւմ վրա ենք հույս դնում (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր Հարկային օրենսգրքի հետ կապված խորհրդարանական լսումներին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը նշեց, որ ընդունելով կամ մերժելով հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, ըստ էության, Ազգային ժողովը վեկտոր է հաղորդում հեղափոխության հետագա ընթացքին։
«Այս որոշումն ուղերձ է լինելու ՀՀ քաղաքացիներին, թե ում վրա ենք հույս դնում տնտեսական հեղափոխության գործում, ում հնարավորություններն ենք մեծացնում, ում վրա ենք դնում բյուջեն լցնելու բեռը, ում ենք «դուխ» տալիս, երբ ասում ենք «դուխով։ Առաջարկվող փոփոխություններով մեծացվում է խոշոր բիզնեսի հնարավորությունները, սա ուղերձ է առ այն, որ մենք տնտեսական հեղափոխության հիմնական գործընկեր ենք դիտարկում խոշոր բիզնեսին»,– ասաց Միքայելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: