Գյուղապետը մի քանի հարված է հասցրել Երեւանի բնակչին․ ծեծկռտուք Խնկոյան գյուղում
Արտակարգ ՊատահարՈստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով: Հայտնում է Shamshyan.com-ը։
Քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ Լոռու մարզի Խնկոյան գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել իր և Խնկոյան գյուղի բնակիչ 61-ամյա Վարուժան Համբարձումյանի միջև, որի ժամանակ վերջինս մի քանի հարված է հասցրել իրեն։
Ըստ աղբյուրի՝ Վ. Համբարձումյանը Խնկոյան համայնքի ղեկավարն է, իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել անձնական հարցերի շուրջ:
Սպիտակի ոստիկանները բաժին են հրավիրել գյուղապետին, որը կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել: