«Միսս Ֆրանսիա» մրցույթի մասնակիցը տրակտորի տակ է ընկել և մահացել
World«Միսս Ֆրանսիա 2017» մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած Մորգան Ռոլլանը հեծանիվ քշելիս տրակտորի տակ է ընկել և մահացել։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 22-ամյա Ռոլլանը ստիպված է եղել փոխել ուղղությունը, սակայն, փողոցից դուրս գալով, ընկել է իր ուղղությամբ ընթացող տրակտորի տակ:
Ռոլլանին ինքնաթիռով շտապ հիվանդանոց են տեղափոխել, սակայն, դեռ հիվանդանոց չհասած, նրա սիրտը կանգ է առել: