Տղամարդը, հոգնելով իշխանություններին սպասելուց, միայնակ 1,5 կմ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհ է բացել. տեսեք արդյունքը (տեսանյութ)
Видеоblognews.am-ը գրում է․ Քենիայի Կագանդա գյուղի 45-ամյա բնակիչ Նիկոլաս Մուչամին իր համագյուղացիների համար 6 օրվա ընթացքում գյուղատնտեսական գործիքների օգնությամբ 1,5 կմ երկարությամբ ճանապարհ է բացել։
Բանն այն է, որ գյուղի բնակիչները մոտակա առևտրի կենտրոն հասնելու համար անցնելիս են եղել մասնավոր սեփականության տարածքով, որը հետագայում ցանկապատվել է, և այժմ մարդիկ ստիպված 4 կմ ճանապարհ են կտրում առևտրի կենտրոն հասնելու համար:
Գյուղի բնակիչները միջգյուղական ճանապարհի կառուցման խնդրանքով բազմիցս դիմել են տեղի իշխանություններին, որոնք խոստացել են ավելի կարճ ճանապարհ կառուցել, սակայն անընդհատ ձգձգել են այդ գործը:
Օրերս Մուչամին, որը գիշերային պահակ է աշխատում, իսկ ցերեկը տարաբնույթ աշխատանքներ է կատարում, որոշել է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել: Օրական 9 ժամ աշխատելով՝ նա 6 օրվա ընթացքում 1,5 կմ երկարությամբ ճանապարհ է բացել՝ օգտագործելով միայն ձեռքի տակ եղած գյուղատնտեսական գործիքները:
Մանրամասները՝ սկզբնազբյուր կայքում։