Ճապոնիայում նոր կայսր է ընտրվել
ԱշխարհՃապոնիայի նոր կայսրն է դարձել Նարուհիտոն, նրա թագադրման արարողությունն ավարտվել է Տոկիոյում, կայսերական պալատում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մեկ օր առաջ արարողություն էր տեղի ունեցել, որի ժամանակ գահը լքել էր կայսր Ակիհիտոն՝ Նարուհիտոյի հայրը: Կեսգիշերին ավարտվել է նրա կառավարման Հեյսեյ դարաշրջանը եւ սկսվել է Ռեյվա նոր կառավարումը, ինչը նշանակում է «գեղեցկություն եւ ներդաշնակություն»:
Ժողովրդին ուղղած իր առաջին ուղերձում Նարուհիտոն երդվել է միշտ նրանց հետ միասին լինել եւ նրա խորհրդանիշ ծառայել: «Ես մաղթում եմ ճապոնացի ժողովրդին երջանկություն եւ Ճապոնիայի հետագա բարգավաճում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհին խաղաղություն»,- հավելել է միապետը: