Հնդկաստանում ականապատ ոստիկանական մեքենա է պայթել. կա 15 զոհ
ԱշխարհՀնդկաստանի ռազմականացված ոստիկանության առնվազն 15 մարտիկ է զոհվել պայթյունի հետեւանքով, որը որոտացել է Մահարաշտրա նահանգում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով NDTV-ին։
Աղբյուրի տտվյալներով, դեպքը տեղի է ունեցել Չհաթիսգարխ նահանգի սահմանին, որտեղ հատկապես ակտիվ են մաոական զինյալները։
Նախնական վարկածի համաձայն, հանցագործները գործի են դրել ինքնաշեն պայթուցիկ սարք, որն ամրացրել են ոստիկանական մեքենային։