00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Պարգեւատրվել են պետական մարմինների եւ մարզպետարանների գլխավոր քարտուղարները Հաղթանակ զբոսայգում բռնկված հրդեհը դեռևս մարել չի հաջողվում Բաղդադը կարեւորում է Հայաստանի մասնակցությունն Իրաքի շինարարական ծրագրերին Քայլի Ջեները յուօրինակ լողազգեստով (լուսանկարներ)Սերենա Ուիլյամսը` Sports Illustrated-ի միջոցառմանը (լուսանկարներ)Վիկտոր Վալդեսը գլխավորեց «Բարսելոնա»-ի Մ-19 թիմըՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին երկու տուրերի խաղացանկըՆիկոլ Փաշինյանի որոշ արտահայտություններ վիրավորական էին. Հրայր Թովմասյան Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ արդարադատության նախարարին

Ինչո՞ւ է ջղաձգվում և ո՞ր սցենարից է խուսափում Փաշինյանը

Վերջին շրջանում իշխանական թևում ակնհայտ ջղաձգումների ենք ականատես լինում: Փաշինյանին ինչ-որ բան անհանգստացնում է, և վերջինս փորձում է հակաքայլեր անել ինչ-ինչ սցենարներից խուսափելու համար: Սակայն ի՞նչ սցենարներ են դրանք: Օրինակ, «Իմ քայլը» խմբակցությունը լրջորեն քննարկում է ՔՈ կուսակցության դիմումի համաձայն ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը: Թե ինչ որոշում կկայացնի իշխող քաղաքական ուժը՝ դժվար է կռահել, սակայն սահմանադրության տեսանկյունից՝ ԲՀԿ հակաքայլերը այս պարագայում ավելի քան կանխատեսելի են: Սահմանադրությունը հնարավորություն է ընձեռում ԲՀԿ-ին՝ դիմել որոշակի հակաքայլերի:
 
Մասնավորապես, Սահմանադրությունն ամրագրում է, որ խորհրդարանի 30 տոկոսը պետք է լինի ընդդիմությունը, հետևաբար, անգամ առանց «Լուսավոր Հայաստան»-ի, ԲՀԿ-ի՝ մանդատների վայր դնելու դեպքում պառլամենտը կդառնա հակասահմանադրական, սակայն պետք է հաշվի առնել, որ մանդատները պետք է վայր դնեն ոչ միայն ԲՀԿ խմբակցության բոլոր անդամները, այլեւ նրանցից հետո համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները: Սակայն արդյո՞ք դա հիմք կհանդիսանա արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ահա այստեղ է, որ ի հայտ է գալիս Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրության հակասականությունը: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի երրորդ կետը, ըստ որի՝ Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Արդյո՞ք կխաթարվի կայուն մեծամասնությունը, եթե ԲՀԿ-ն վայր դնի մանդատները: Ո՛չ: Բացի այդ, նշենք, որ ըստ Սահմանադրության, 74.1 հոդվածի` Հանրապետության նախագահն արձակում է Ազգային ժողովը, եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ, երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին: Հանրապետության նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝
 
ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ,
 
բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում,
 
գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում:
 
Բայց, օրինակ, չի կարո՞ղ լինել տարբերակ, որ մանդատից հրաժարվելու դեպքում ԲՀԿ մանդատներն անցնեն «Լուսավոր Հայաստան»-ին, կամ խորհրդարանում երրորդ ուժի պարտադիր պայմանն ապահովվի հինգ տոկոսը չհաղթահարած, բայց դրան ամենից մոտ ուժին մանդատ տալով, ինչը կնշանակի, որ ԲՀԿ-ի հրաժարվելու դեպքում մանդատ կարող է ստանալ ՀՀԿ-ն:
 
Ինչպես տեսնում ենք՝ այս ճանապարհով արտահերթի հասնելու ԲՀԿ շանսերը բավականին քիչ են, կամ էլ անհրաժեշտ է այդ շանսերը պեղել գործող խճճված Սահմանադրության սարդոստայնում: Սակայն կա ևս մեկ սցենար: Օրինակ, նույն ԲՀԿ-ն, միավորվելով ԼՀԿ-ի հետ և իրենց կողմը գրավելով «Իմ քայլի» 10-15 պատգամավորի (իսկ դա չի կարելի բացառել՝ հաշվի առնելով վերջիններիս սկզբունքայունությունը և այն ներքին խնդիրները, որոնք առկա են «Իմ քայլում»), և այս պարագայում արդեն օրակարգում կարող է հայտնվել վարչապետին անվստահություն հայտնելու հարցը՝ իմպիչմենտը: Սակայն այստեղ էլ պարզ է, որ մինչև 2020-ի հունվար, իմպիչմենթի գործընթաց սկսել վերոնշյալ ուժերը չեն կարող: Դա բնավ չի նշանակում, որ Փաշինյանը կարող է հանգիստ նստել տեղը՝ ինչպես ինքն է սիրում ասել: Փաշինյանը քաջ գիտակցում է, որ դժգոհություն է հասունանում նաև իր քաղաքական թիմի ներսում, մասնավորապես, կապված կոռուպցիոն սկանդալների հետ, երբ Փաշինյանի հետ քայլածների մի մասը վրդովմունք է հայտնում, որ իշխանական կերակրամանից օգտվելը խիստ սուբյեկտիվ գործընթաց է, մի մասը հարստացել են, մյուսները դեռ յոլա են գնում: Եվ այստեղ սկսում է գործել՝ եթե նրանք ուտում են, ինչո՞ւ մենք չենք կարող նույնպես ուտել սկզբունքը: Փաշինյանը պետք է կարողանա կարգավորել նաև ներթիմային խնդիրները, հակառակ դեպքում՝ 10-15 հոգու ընդդիմադիր դաշտ տանելը տեխնիկայի հարց է:
 
Մյուս կողմից՝ հասկանալի է, որ եթե Հայաստանում անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա «Իմ քայլը» դժվար թե այդքան բարձր տոկոսներ հավաքի: Ավելին, արտահերթի դեպքում ԱԺ-ում կարող են հայտնվել, օրինակ, նույն ՀՅԴ-ն, որը վերջին շրջանում ակտիվացել է, քոչարյանական թևը նույնպես, չի բացառվում, որ հայտնվի խորհրդարանում, երկրորդ նախագահը մինչ օրս էլ խորհուրդ է տալիս՝ իրեն խաղից դուրս չթողնել: Հետևաբար, պարզ ու հասկանալի են վերջին շրջանում իշխանական թևում նկատվող ջղաձգումները: Փաշինյանը մտահոգ է…
Լրահոս
20 Հուլ
Ռուբեն Վարդանյանը կոչ է արել միանալ #AraratChallenge համաշխարհային շարժմանը (տեսանյութ)Էմոները սատանայապաշտական ծե՞ս են արել Նուբարաշենի գերեզմանատանը. ահազանգ (լուսանկարներ) Ավտոերթ Էջմիածնում՝ ի աջակցություն Արման Առաքելյանի (տեսանյութ) Արաբկիր բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացելԿամ Հրայր Թովմասյանը հրաժարական կտա, կամ հնարավոր են սահմանադրական փոփոխություններ. Լենա Նազարյան Շուշան Փաշինյանը նշել է ծննդյան տարեդարձը (լուսանկար) Բրիտանիայում ավտովազքի ժամանակ մեքենան մխրճվել է բազմության մեջ (տեսանյութ) Պարգեւատրվել են պետական մարմինների եւ մարզպետարանների գլխավոր քարտուղարները Եթե վարչապետը կիրառում է «վնգստալ» արտահայտությունը և շարունակում է պաշտոնավարել, շարքային ոստիկանն էլ շարունակելու է մահակ կիրառել Հրայրը լուրջ դաս տվեց առաջին հերթին Փաշինյանին. Ռուբեն ՀակոբյանՔենդալ Ջենները` մերկ ֆոտոշարքումՄահվան ելքով վրաերթ Սարդարապատում. Nissan Tiida-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնինՀաղթանակ զբոսայգում բռնկված հրդեհը դեռևս մարել չի հաջողվում Առեղծվածային հիվանդության պատճառով տղամարդու դեմքը երեք անգամ մեծացել է Էջմիածնում կինը ծեծել է իր ընկերոջը Բաղդադը կարեւորում է Հայաստանի մասնակցությունն Իրաքի շինարարական ծրագրերին Ուկրաինական ռեստորանը ռուսախոսներին վիրավորող ցուցանակ է փակցրելԳրեթե բոլոր ուղղություններով աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. ԱԻՆ Քայլի Ջեները յուօրինակ լողազգեստով (լուսանկարներ)Եսենինի թանգարանում տեսանկարահանել են «ուրվականի» (տեսանյութ) Արմավիրում մի կին փորձել է բենզին լցնել ամուսնու սիրուհու վրա, բայց ինքն է տուժելԱնշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն աճել են 11.1%-ով. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի PR թիմը չի կարողանում դեռևս հակազդեցություն գտնել. Մեդիա պաշտպան Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում Այն, ինչ տեղի ունեցավ Իջևանի «քաղաքացու» հետ դեռ ծաղիկներ են. Արթուր ՂազինյանՄոռացյալ բնակարանը գտնվեց․ Արգիշտի Քյարամյանը կլրացնի իր հայտարարագիրը. Fip.amՔԿ նախագահի տեղակալը Ջերմուկի բնակիչների և ՀԿ-ների հետ քննարկել է Ամուլսարի միջադեպը Հայաստանում կազմակերպվել է չոչ անող մանուկների մեծ մրցույթ (տեսանյութ) Դիմակավորված մտել են տուն, տղայիս մերկ տեղից հանել են. Իջևանի ակցիայի մասնակցի մայր (տեսանյութ) Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի. դատարանը հրապարակեց որոշումըԽաբարովսկում կիսամերկ աշակերտուհին պարել է գերեզմանի վրա (տեսանյութ)Երևանում թալանել են երգիչ Էրիկ Մակարյանի ավտոմեքենանԿարվի ամեն ինչ՝ բոլոր մեղավորներին բացահայտելու համար. Էջմիածնի քաղաքապետը՝ շների սպանդի մասին Ապամոնտաժվում է «Զորաց քարեր» արգելոցի տարածքի ապօրինի շինությունը Ռոբերտ Քոչարյանի գործով վերջնական ակտը կայացնելու է ՍԴ-ն. Հրայր Թովմասյան Սերենա Ուիլյամսը` Sports Illustrated-ի միջոցառմանը (լուսանկարներ)ԼՀԿ-ն շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծՔննարկվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականը Վիկտոր Վալդեսը գլխավորեց «Բարսելոնա»-ի Մ-19 թիմըՀրդեհ` Հաղթանակ զբոսայգու մոտակայքումԶորամասի հրամանատարի դրդմամբ զորամասից հափշտակվել է ավելի քան 8 մլն դրամՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին երկու տուրերի խաղացանկըՈւմի՞ց է մարզպետը դժգոհում, «անհնազանդ» Վանաձորի՞ցՏավուշում այս տարի քննվել է ապօրինի ծառահատումների հատկանիշով 73 քրեական գործ. Դատախազություն Զելենսկին մի կողմ է հրել պաշտպանության նախարարին (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանի որոշ արտահայտություններ վիրավորական էին. Հրայր Թովմասյան Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ՔԿ ղեկավարները համագործակցության ծրագիր են կնքել Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ-ին կասկածներ է հայտնել իր շուրջ ստեղծված իրավիճակի և Քոչարյանի գործի կապի մասին Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանին
Ամենադիտված
Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին (տեսանյութ) 139 մարդ հրաշքով փրկվել է. օդանավը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Պատգամավորը ատրճանակով կրակոցներ է արձակել պատշգամբից Անդոյի նոր տեսահոլովակը. Բոլոլա Ոստիկանները բնակարանից վտարում են ընտանիքին. ավագանու անդամը սա անօրինակաանություն է համարում (տեսանյութ)Բախում Իջևանում․ կան վիրավորներ (տեսանյութ) «Պարոն Փաշինյան, կուշտ փորով երևանցիներին ուղարկել ես քո հարևանի վրա». բախում Իջևանում «Ժողովուրդ». Մասիվցիները հարցը լուծելու համար դիմել են Անդիկին. նոր մանրամասներ15-ամյա տղան՝ վտանգելով իր կյանքը, Արփա գետից դուրս է բերել ընկերոջը, որից հետո ինքն է ջրահեղձ եղել Շպռոտը լողավազանից բիկինիով հոլովակ է հրապարակել
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ) Ո՞վ է Սկանդինավիայի ամենացանկալի կինը, ում մասին երազում է 8 միլիոն մարդ (ֆոտոշարք)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներիցԻնչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) «Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԵրկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)