Գագիկ Ծառուկյանը՝ իրեն մանդատից զրկելու պահանջի մասին
ПолитическиеԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է իրեն մանդատից զրկելու պահանջին: Ծառուկյանի խոսքով՝ իրեն մանդատից զրկելու հիմքեր չկան: «Տակը բան պտի ըլնի, որ հնարավոր ըլնի: Քանի որ բողոք ա, դիմել ա, պարտավոր են բողոքին ընթացք տալու, լսելու և, ըստ Սահմանադրության, ըստ օրենքի՝ իրենց որոշումը կայացնելու»,- ասել է Ծառուկյանը:
Նշենք, որ ՔՈ կուսակցությունը դիմել էր ԱԺ նախագահին ու գլխավոր դատախազին՝ Ծառուկյանին մանդատից զրկելու պահանջով: Որպես պատճառ՝ ՔՈ-ն նշում է պատգամավորի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը: