Մարիա Շարապովան հրաժարվել է մասնակցել Հռոմի մրցաշարին
ՍպորտԹենիսիստ Մարիա Շարապովան հրաժարվել է մասնակցել Հռոմի WTA մրցաշարին:
Շարապովան, ով վերջին անգամ կորտ է դուրս եկել ընթացիկ տարվա հունվարին, մրցաշարին չի մասնակցի թևի վնասվածքի պատճառով: Շարապովան դեռևս շարունակում է վերականգնվել վնասվածքից հետո, որը ստացել էր փետրվարին:
Հռոմի WTA մրցաշարը կմեկնարկի մայիսի 12-ին և կեզրափակվի 20-ին: