«Պորտու»-ի մարզիչներն ու ֆուտբոլիստներն այցելել են հիվանդանոցում գտնվող Կասիլյասին (լուսանկարներ)
Sport«Պորտու»-ի մարզիչներն ու ֆուտբոլիստները այցելել են հիվանդանոցում գտնվող դարպասապահ Իկեր Կասիլյասին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստները, ի աջակցություն դարպասապահի՝ կրել են նրա անվամբ մարզաշապիկ:
Հիշեցնենք, որ Իկեր Կասիլյասը «Պորտու»-ի մարզումների ժամանակ սրտամկանի ինֆարկտ էր ստացել և հետագայում վիրահատության ենթարկվել:
Այստեղ կարող եք տեսնել, թե ինչպես են ֆուտբոլային ակումբներն ու ֆուտբոլիստներն իրենց աջակցությունը հայտնել լեգենդար դարպասապահին: