Սերենա Ուիլյամսը կմասնակցի Հռոմի մրցաշարին
СпортԹենիսիստ Սերենա Ուիլյամսը կմասնակցի Հռոմի WTA միջազգային մրցաշարին:
Ուիլյամսն արդեն հյուրանոցային համար է ամրագրել Իտալիայի մայրաքաղաքում: «Մեծ սաղավարտ»-ի 23-ակի հաղթողն ավելի վաղ վաղաժամ ավարտել էր ելույթները Ինդիան-Ուելսում և Մայամիի միջազգային մրցաշարում՝ վնասվածքի և հիվանդության պատճառով: Մինչ այս, ամերիկուհին մասնակցել էր Ավստրալիայի բաց առաջնության և Հոֆմանի գավաթի խաղարկությանը:
Սերենա Ուիլյամսը Հռոմի մրցաշարում հաղթել է 2016 թվականին: