Մոուրինյուն կարող է գլխավորել «Ռոմա»-ն
SportՊորտուգալացի ֆուտբոլային մասնագետ Ժոզե Մոուրինյուն կարող է գլխավորել «Ռոմա»-ն:
Ակումբի ղեկավարությունը նոր մարզչի ակտիվ փնտրտուքների մեջ է: «Ռոմա»-ի ներկա գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին: «Ռոմա»-ն նրան փոխարինողների շարքում տեսնում է նաև Մոուրինյուին:
2018 թվականի դեկտեմբերի Մոուրինյուն հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից, ինչից հետո պորտուգալացի մասնագետը դեռևս ոչ մի ակումբի հետ պայմանագիր չի ստորագրել: