Երևանի «Գնունու» շուկայի դիմաց բախվել են ավտոմեքենաներ. առաջացած հրդեհից Chevrolet-ը վերածվել է մոխրակույտի
SocietyՄայիսի 5-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:00-ի սահմաններում, դեռեևս անհայտ պայմաններում Վարդանանց փողոցի 22 հասցեում՝ ժողովրդին հայտնի «Գնունու» շուկայի մոտ բախվել են Toyota Corolla մակնիշի 35 VG 255 համարանիշի, BMW-525 մակնիշի 36 AD 487 համարանիշի, Volkswagen Golf մակնիշի 88 MM 858 համարանիշի և Chevrolet Niva 104 NV 01 համարանիշի ավտմեքենաները:
Հարվածի հետևանքով Chevrolet Niva-ն բախվել է նույն փողոցի թիվ 254 էլեկտրասարքավորումների խանութ-կրպակին և էլեկտրասյանը, ինչից էլ հրդեհ է բռնկվել:
Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիներն ու խանութ-կրպակի աշխատակցները պայքարել են կրակի տարածման դեմ, ինչը նրանց հաջողվել է ու արդեն ժամանած հրշեջները մարել են Chevrolet Niva-ում առաջացած հրդեհը: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության 1-ԲԻՍ կանչ ու նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատել:
Հրեդեհի հետևանքով ամբողջովին այրվել են խանութ-կրպակի գիպսակարդոնից երեսապատման հատվածը, էլեկտրասյան վրա տեղադրված վահանակում եղած 16 էլեկտրահաշվիչներն ու մալուխը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենաներից 3-ը, որոնցից մեկը՝ Chevrolet Niva-ն, եղել են կայանված: Ոստիկանություն պարզում է նաև այս տեղեկության իսկությունը:
Նյութն ամբողջությամբ՝ shamshyan.com-ում: