Հայտնաբերվել են «Շերեմետևո»-ում այրված ինքնաթիռի երկու «սև արկղերը»
RussiaԵրկու «սև արկղերը» հայտնաբերվել են «Շերեմետևո»-ում, SSJ-100 ինքնաթիռի հրդեհի վայրում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
«Հայտնաբերվել և ապամոնտաժվել են երկու սև արկղերը՝ թռիչքի բնութագրիչների գրանցասարքը և ինքնաթիռի ինքնագիրը:Դրանց վիճակը պետք է ճշտվի: Ենթակա՞ են արդյոք դրանք վերծանման, պարզ կլինի դրանք բացելուց հետո: «Սև արկղերի» հետ այժմ աշխատում են քննիչները։ Ինքնագրերը հետո կփոխանցվեն մասնագիտաված կազմակերպություն՝ վերծանման համար»,-ասել է գործակալության զրուցակիցը: