«Շերեմետեևո»-ում ավիաաղետից զոհվածների ընտանիքներին վճարումները կարող են կազմել 5 մլնական ռուբլի
ՌուսաստանSukhoi Superjet 100 ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվածների ընտանիքներին վճարումները, հաշվի առնելով ապահովագրական վճարները եւ «Աերոֆլոտի» վճարները, նախապես գնահատվում են 5 միլիոնական ռուբլի: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ-ի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխն Արտակարգ իրավիճակների կարգավորման պետական հանձնաժողովի նիստից հետո:
«Նախապես զոհվածների, ներառյալ օդանավի զոհված ուղեկցորդի ընտանիքներին վճարման առաջարկությունը 5-ական միլիոն ռուբլու ծավալով է»,- ասել է նա: Նախարարի խոսքով՝ զոհվածներին եւ տուժածներին վճարումները բաղկացած կլինեն երեք մասից:
«Բոլոր… զոհվածների, տուժածների համար կկազմակերպվեն վճարումներ, փոխհատուցման վճարներ: Վճարումները կկազմակերպվեն երեք աղբյուրից. առաջինը, ըստ օրենքի, ավանդական վճարումներն են ապահովագրական ընկերության կողմից… Վճարումների երկրորդ տիպը կներկայացնեն տարածաշրջանները. այսօր հաստատում Է ստացվել Մոսկվայի մարզից: Մոսկվայի մարզի զոհված բնակիչների հարազատներին կվճարվեն 2 միլիոն ռուբլու չափով, Մոսկվայի մարզից տուժածին՝ 500 հազար (ռուբլի) ծավալով վճարումներ»,- նշել է Դիտրիխը: