Վարորդը Mercedes-ով բախվել է վայրը հսկող ճանապարհային ոստիկանության Toyota-ին (լուսանկար, տեսանյութ)
Արտակարգ ՊատահարՃանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 5-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Ժամը 05:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Նոր Արմավիրի գյուղի բնակիչ, 51-ամյա Վահրամ Մելքոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհը սահմնազատված վայրում կայանված վիճակում գտնվող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ տեսուչ, 56-ամյա Հովհաննես Հովհաննիսյանի վարած Toyota Corolla մակնիշի ոստիկանական ավտոմեքենային:
Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: