Դժվարին խաղ է սպասվում մեզ. Վալվերդե
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Լիվերպուլ»-ի դեմ կայանալիք պատասխան խաղին:
«Մենք պետք է այնպես խաղանք, ասես եզրափակչում ենք: Դժվարին խաղ է սպասվում մեզ, քանի որ երկրպագուները լավ աջակցելու են «Լիվերպուլ»-ին: Մեր նպատակը խաղի վերահսկողությունը մեր ձեռքում պահելն է»,-ասել է Վալվերդեն:
Թիմերի միջև առաջին խաղում կատալոնացիները հաղթել են 3:0 հաշվով:
Պատասխան խաղը կայանալու է այսօր, մեկնարկը` 23:00-ին: