Բարդ իրավիճակում ենք. Կլոպը` «Բարսելոնա»-ի դեմ կայանալիք խաղի մասին
Սպորտ«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնա»-ի դեմ կայանալիք պատասխան խաղի մասին:
«Իհարկե, ոչ ոք չէր ցանկանա հայտնվել այնպիսի իրավիճում, ինչպես մենք, երբ առաջին խաղում պարտվել են 3:0 հաշվով: Մենք պետք է խփենք 4 գոլ եզրափակիչ դուրս գալու համար, այնինչ մեզ չեն օգնելու աշխարհում լավագույնների մեջ մտնող 2 հարձակվողները: Բարդ իրավիճակում ենք: Սակայն մենք փորձելու ենք ամեն ինչ անել: Հաղթելու համար մենք պետք է անթերի գործենք»,- ասել է Կլոպը:
Թիմերի միջև հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը` 23:00-ին