էս ի՞նչ ախպերություն ա. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
ՔաղաքականԱժ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված՝ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին:
«Մենք ընդհանրապես չէինք ուզում այսօր անդրադառանալ ԱԱԾ-ին և ոստիկանությանը, ուզում էինք խոսել Գյուղնախարարությունն ու Մշակույթի նախարարությունը փակելու մասին, բայց դուք եկաք ու ասեցիք՝ ԱԱԾ և ոստիկանություն: Դուք ասում եք Սերժ Սարգսյանը էն ժամանակ ԱԱԾ ղեկավար է եղել, դրա համար դա պետք չէ դարձնել նախարարություն, դա ի՞նչ ասելու բան է»,-ասաց Մարուքյանը:
Անդրադառնալով Դավիթ Սանասարյանի գործին՝ Մարուքյանն ասաց. «Հենց Դավիթ Սանասարյանի վրա քրեական գործ հարուցվեց, ձեր մի հատվածը սկսեց պնդել, որ ԱԱԾ-ի քննչական մարմնից պետք վերցնել և գործը տալ ՀՔԾ-ին: Բա որ մենք ասում էինք ԱԱԾ-ն պետք է քննչական մարմին չունենա, բա էդ ժամանակ ինչի՞ չէիք խոսում. էս ի՞նչ ախպերություն ա:
Մանրամասները՝ տեսանյութում: