Նախարարությունը պատրաստվում է «հեղափոխություն» կատարել սպորտի ոլորտում
SportՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստվում է «հեղափոխություն» կատարել սպորտի ոլորտում:
Ղազարյանին խոսքով` նախարարությունը պատրաստվում է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել, որը հնարավոր է՝ ամբողջովին խմբագրվի: «Քաղաքաշինության կոմիտեի հետ ունենք պայմանավորվածություն, որ կառուցենք երեխաների համար նախատեսված հատուկ մարզաբազաներ, որտեղ ներառված կլինեն մի քանի մարզաձևերի մարզահամալիրներ` լողավազան, հրաձգարան և մարզադահլիճներ: Այն պետք է կառուցվի բոլոր համայնքներում»,-առանձնացրեց նա:
Նախարարությունը պլանավորում է ստեղծել «Բարձրագույն վարպետության դպրոց», որտեղ գործունեություն կծավալեն 18 տարեկանից բարձր մարզիկները և մարզիչները: Ինչպես նաև միասնական դաշտ են բերվելու բոլոր մարզադպրոցները. ասել է թե, մարզադպրոցների մասնագետները և մարզիչները կվճարվեն միասնական չափորոշիչներով: