Ախորժակն ուտելիս է բացվում. դպրոցի տնօրենը կասկածվում է 20 մլն դրամի չափ գումար յուրացնելու մեջ
Արտակարգ ՊատահարSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սուրեն Դանիելյանի կողմից ՀՀ քր օր-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Վանաձոր քաղաքի թիվ 18 դպրոցի տնօրեն Արմեն Մարաբյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է 20 մլն դրամից ավելի գումար յուրացնելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություներով՝ դրվագներից մեկում տնօրեն Ա. Մարաբյանը իր փեսային, ով աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, հրամանով ձևակերպել է որպես փոխտնօրեն, սակայն վերջինս ոչ մի անգամ աշխատանքի չի ներկայացել, փոխարենը՝ դպրոցի հաշվին գումարները տնօրենը «կերել է»: Մի քանի դրվագներով էլ տնօրենը իր բարեկամներին ընդունել է աշխատանքի ու ողջ գումարը նույնպես յուրացրել է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում