«Այաքս»-ն ընդդեմ «Տոտենհեմ»-ի
СпортԱյսօր հայտնի կդառնա Չեմպիոնների լիգայի եզրափակչի երկրորդ մասնակիցը:
Կիսաեզրափակչի պատասխան խաղի շրջանակներում «Այաքս»-ը կհյուրընկալի «Տոտենհեմ»-ին: Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով` 23:00-ին:
Թիմերի միջև առաջին խաղում անգլիական ակումբը պարտվել էր նվազագույն հաշվով:
Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչի ուղեգիր է նվաճել «Լիվերպուլ»-ը: Անգլիական թիմը «Բարսելոնա»-ի դեմ պատասխան խաղում հաղթել է 4:0 հաշվով: