Առաջարկվում է ապրիլի 16-ը նշել Հայ կինոյի օր. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
PoliticalԱԺ-ում քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու հարցն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցողը Նաիրա Զոհրաբյանն է:
«Կարծում եմ այս դահլիճում չկա մեկը , որ թերագնահատի հայ կինոյի դերը որպես ոչ միայն հայ մշակութային կինոժառանգության այլ նաև համաշխարհային կինոարվեստում ունեցած իր նշանակության առումով: Կա անհրաժեշտություն Հայ կինոյի օրը նշել առանձին: Գաղափարը եկել է կինոհամույթից, ինձ դիմել են կինեմատոգրաֆիստների միությունը: Առաջարկվում է ապրիլի 16-ը նշել Հայ կինոյի օր»,-ասաց Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: