00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Աֆղանստանում պայթյունից վիրավորվածների թիվը հասել Է 73-ի Բացահայտվել են Կոռնիձորի համայնքապետի ապօրինությունները (տեսանյութ)Ամերիկյան մամուլ․ Տեր-Պետրոսյանն իր նախագահության օրոք Հայաստանից հանել է 153 մլն դոլար. Politik.am Պոլսի հայ համայնքի կյանքում նոր շրջափուլ է սկսվում. նորընտիր պատրիարքը ողջույնի խոսք հղեց Պարո՛ն Մարության, լավ չեք աշխատում (լուսանկարներ)Տարանտինոն մտադիր է նկարահանել «Սպանել Բիլին» ֆիլմի երրորդ մասը (տեսանյութ) Պատմական հրավեր. Թրամփը կմեկնի՞ Մոսկվա24-ամյա աղջիկը կալանավորվել է՝ հափշտակության մեղադրանքով«Եթե սիրո պակաս կա, ընդդիմությունը պետք է լրացնի այն»

Հեղափոխականների «կռուտիտները»

Հեղափոխության առաջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները փորձում էին անձնուրաց ու սոված հեղափոխականների տպավորություն թողնել, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Դա է պատճառը, որ այս մեկ տարվա ընթացքում վերջիններս ստիպված են լինում տարատեսակ արդարացումներ ներկայացնել ձեռքբերված սոցիալական ստատուսի վերաբերյալ։

Վերջին դեպքը կապված է իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, երբ վերջինիս նկատել էին քաղաքում շրջելիս 150 000 դոլար արժողության Mercedes-AMG GT C Roadster մոդելի շքեղ ավտոմեքենայով։ Աղմուկ հանած այս դեպքին արձագանքելով Սարգսյանը պատասխանել էր․ «Ես այդպիսի մեքենա ունենալ չէի կարող․ ընկերոջս մեքենան է: Մի պահ իրեն լավ չէր զգում, ես եմ վարել։ Ռուսաստանից էր եկել մեկ օրով»։

Որոշ ժամանակ առաջ էլ տեղեկություններ տարածվեցին, որ Հայկ Սարգսյանը  31 500 դոլար արժողությամբ «ROLEX» ապրանքանիշի ժամացույց է կրում, սակայն այդ մասին նշված չէ նրա հայտարարագրում։ Ավելի ուշ Սարգսյանն անդրադառնալով ժամացույցի մասին շրջանառվող լուրերին և իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ պատրաստ է վաճառել այն 2000 դոլարով։

Օրերս տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ իշխանական մեկ այլ պատգամավոր 18․000․000 դրամանոց ժամացույց է կրում։ Խոսքն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի մասին է, ով, ըստ աղբյուրի, կրում է 38000 դոլար արժեցող Rolex ֆիրմայի շքեղ ժամացույց, որը համարժեք է 18.500.000 ՀՀ դրամի։

Պետական վերաhսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն էլ մամուլի ասուլիսի ընթացքում չհերքեց, թե ինչ ապրանքանիշի և արժեքի կոստյում է հագել: Ըստ փորձագետների, այն «Ստեֆանո Ռիչիի» ապրանքանիշից է՝ արժեքը 3 մլն դրամ։ «Էդ ով որ ասում է, ես կնվիրեմ նրան։ Իսկապես, լավ է իմ նասկիները չեն տեսնում, թե չէ դրա վերաբերյալ ինչ-որ բան կասեն»,- ասել էր Սանասարյանը։ Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իր կոստյումների գինը չի գերազանցում 200 000 դրամը։

Սանասարյանն «ամոթալի սուտ» էր որակել նաև շքեղ մեքենա ձեռք բերելու կամ նվեր ստանալու մասին լուրերը՝ նշելով, որ ինքը շքեղամոլությամբ չի տառապում․ «Որևիցե մեկը չի կարող ստուգման արդյունքում ինձ նվեր տա, որ ես ստուգումը չտեսնեմ, կամ այլ նպատակներով։ Ես պետական պաշտոնյա եմ, որևիցե նման նվերներ չեմ ընդունում»։

 

Նկատենք, որ նոր իշխանության ներկայացուցիչների կողմից պարզաբանումներ և արդարացումներ ներկայացնելու պրոցեսը սկսվել է հենց հեղափոխական գործիչ Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա այն կարկառուն քաղաքական գործիչն էր, ով ընդդիմադիր եղած ժամանակ քննադատում էր այն ժամանակվա իշախանության ներկայացուցիչների արած ծախսերը։ Հատկանշանակ է՝ ռուս լրագրող, բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի ներկայացրած պարզաբանումը իր կրած ժամացույցի ու կոստյումների վերաբերյալ։ Նա պատմել է, որ ձեռքի ժամացույցն իրեն 3 տարի առաջ նվիրել է կինը և արժե մոտ 200 դոլար, իսկ իր կրած կոստյումներն իր հին կոստյումներն են։

Նիկոլ Փաշինյանը ժամանակին հերքել է սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերն այն մասին, թե ինքը 50 հազար դոլար արժողությամբ ժամացույց է կրում՝ ներկայացնելով դրանց արժեքները։ Ձախ կողմինը Երևանի AWI խանութում վաճառվում է 76 հազար դրամով, իսկ աջ կողմինը՝ 105 հազարով:

Գրեթե 2 ամիս առաջ էլ վարչապետն անդրադառնալով սպառողական վարկերին, հայտարարել էր, որ իրենց տանը ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան և այլն, ամեն ինչ վարկով են առել․ «Ամիսը 6000 վճարելով՝ ձեռք ես բերում լվացքի մեքենա, ինչի՞ միանգամից 300 հազար տաս, եթե կա այդ տարբերակը: Եթե չեմ սխալվում, մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չենք վերջացրել, մի 4 տարի առաջ ենք առել»,- ասաց Փաշինյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքել էր. «Էն օրը գնացի հեռուստացույց վերցնելու, չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին»: Թեմային անդրադարձել էր նաև Միրզոյանի կինը, ապա պատասխանելով մեկնաբանություններով արված հարցին՝ նշել, որ իրենք մինչև հիմա հեռուստացույց չունեն։

Սակայն ինչպես ասում են՝ «ստի ոտքը կարճ է»․ կարճ ժամանակ անց համացանցում հայտնվեց լուսանկար, որտեղ Միրզոյանը փոշեկուլով տան հատակն է մաքրում, իսկ հետևում երևում է ժամանակակից հեռուստացույցը։ 

Քննադատությունների թիրախում հայտնվել է նաև Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։ Վերջինիս վերագրում էին $130.000 արժեքով Hermes պայուսակի տիրուհի․ «Ահա այն պայուսակը, որը ձեզ այդքան հուզում է. Longchamp Roseau, արժեքը $100-250: Նշեմ նաև, որ քանզի Արցախ այցի մասին տեղեկացա այցից 2 օր առաջ, իսկ իմ պայուսակները սպորտային պայուսակներ են (cross-body կամ backpack` ռյուկզակ) և ես ժամանակ չունեի այցին համապատասխան պայուսակ ձեռք բերել, իր պայուսակը 2 օրով սիրով տրամադրեց քույրս` Alvinaն:

Վերարկուս էլ MassimoDutti է, Հայաստանում արժեքը 140.000 դրամ էր․ Որոշեցի սպասել զեղչերին և ձեռք եմ բերել օնլայն` գերմանական կայքից` 72000 դրամով», - պարզաբանել էր նա։

Այս տարվա սկզբին կրքերը թեժացան ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի և նրա որդու՝ Հարություն Մաշադյանի անվան շուրջ: Լուրեր տարածվեցին այն մասին, թե ինչպես կարող էր «23 տարեկան տղան, ով հազիվ մի ԲՈՒՀ ավարտած լինի, չի ծառայել  բանակում, բայց նշանակվում է Երևանի կայազորի զինվորական դատախազ»: Քննարկումներն ավելի թեժացան, երբ հայտնի դարձավ, որ Ռաֆիկ Մաշադյանը «բարեկամական» կապ ունի ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ, սակայն վերջինս պարզաբանեց, որ Ռաֆիկ Մաշադյանը իր խորթ մորաքրոջ թոռն է. «Ես նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին՝ հարազատի հուղարկավորության ժամանակ»,- ասվում էր պարզաբանման մեջ: 

Անդրադառնալով Հարություն Մաշադյանի նշանակմանը, նշենք, որ դատախազությունը պարզաբանում էր ներկայացրել՝ նշելով, որ 1995թ. ծնված Հարություն Մաշադյանը ոչ թե Երևանի կայազորի զինվորական դատախազն է, այլ դատախազության դատախազ: Հանրության մոտ զավեշտ էր առաջացրել այն, որ դատախազությունը կարևորագույն թեման թողած ընկել է մանրուքների հետևից և մեկը մյուսի հետևից, ըստ էության, էական որևէ պատասխան չպարունակող պարզաբանումներ էր ներկայացնում: «Ինչ վերաբերում է 25 տարին լրանալուց հետո դատախազ դառնալու՝ օրենսդրական ընդհանուր իրավադրույթին, ապա այն սահմանվել է 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի 33-րդ հոդվածով, այսինքն մինչ այդ գործած իրավահարաբերությունների վրա չի կարող տարածվել. վատթարացման առումով օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ»,- ի վերջո, անդրադառնալով Հարություն Մաշադյանի տարիքին՝ հայտարարեց դատախազության կողմից:

Դեռևս հոկտեմբեր ամսին էլ պարզվեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար 2018 թ-ին մոտ 35 000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Այսինքն՝ հենց այն ժամանակ, երբ Ավինյանը պաշտոնի է նշանակվել: Նկատենք նաև, որ փոխվարչապետի ընկերության հետ համաձայնագիր կնքած Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի նախկին տնօրեն Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 16-ին նշանակվել է գյուղատնտեսության նախարար: Այստեղ արդեն, կասկածներ էին առաջացել, որ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում Գեղամ Գևորգյանին տեսել է հենց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետի մամուլի խոսնակն անդրադառնալով տեղեկություններին, փորձել էր պարզաբանում ներկայացնել՝ նշելով. «Կասկածամտությունը ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե վերջին փուլ հասած լինեին 4-5 ընկերություններ և դրանցից հաղթողներ ճանաչվեին 1-2 ընկերություն, այդ թվում՝ «Իրիգեյթ»-ը: Բայց վերջին փուլ հասած 33 հայտատուների մեջ ճանաչվել 27 հաղթողներից մեկը այդքան էլ մեծ հերոսություն չէ»:

Նյութը պատրաստեց Սոնա Հարությունյանը

Լրահոս
11 Դեկ
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Փաշինյանի հայտարարություններն անհետևողական են և հակասական․ Կիրո Մանոյան (տեսանյութ)Աֆղանստանում պայթյունից վիրավորվածների թիվը հասել Է 73-ի Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել Յուրի Լուժկովի ընտանիքին Հայտնի ակտիվիստուհին՝ «Տարվա մարդ» (տեսանյութ)Բացահայտվել են Կոռնիձորի համայնքապետի ապօրինությունները (տեսանյութ)Ամերիկյան մամուլ․ Տեր-Պետրոսյանն իր նախագահության օրոք Հայաստանից հանել է 153 մլն դոլար. Politik.am Պոլսի հայ համայնքի կյանքում նոր շրջափուլ է սկսվում. նորընտիր պատրիարքը ողջույնի խոսք հղեց Պարո՛ն Մարության, լավ չեք աշխատում (լուսանկարներ)Տարանտինոն մտադիր է նկարահանել «Սպանել Բիլին» ֆիլմի երրորդ մասը (տեսանյութ) Պատմական հրավեր. Թրամփը կմեկնի՞ Մոսկվա24-ամյա աղջիկը կալանավորվել է՝ հափշտակության մեղադրանքով«Հայաստանն ունի բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու բոլոր նախադրյալները»«Եթե սիրո պակաս կա, ընդդիմությունը պետք է լրացնի այն»Գագիկ Ծառուկյանը մարզական թոշակ է նշանակել Քիք-բոքսինգի չեմպիոն Միհրան Ենոքյանին Հայ և արաբ ըմբիշները կհամագործակցեն Հայաստանի` տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի ընտրությունը տեղի կունենա 2020 թ. հունվարինՄեզ պետք չէ, որ մեզ սիրեն, բայց մեզ հետ պետք է աշխատեն․ Գևորգ ԳորգիսյանՄեսսիի դեմ խաղալը դժվար էր. Մխիթարյանը պատասխանել է երեխաների հարցերին (լուսանկարներ)Տաշիր համայնքում բացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ Շրջանառության մեջ դրվեց նամականիշ` նվիրված գրող Հրաչյա Հովհաննիսյանի հոբելյանին Ինչ բիզնեսներ ունի Արայիկ ՀարությունյանըԱզգային ժողովի մոտ կնոջը ոտքով հարվածող «Կամք»-ի անդամը ներկայացել է ոստիկանության բաժինՆոր Զելանդիան հրաբխի ժայթքումից հետո 1,2 մլն քառ սանտիմետր դոնորական մաշկ է խնդրել ԱՄՆ-ից Չեմպիոնների լիգա. օրվա լավագույն հնարքը (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքըԲացահայտվել է Կոշ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ) Ոստիկանները բացահայտել են 16-ամյա պատանու դանակահարության դեպքը Արմեն Ավթանդիլյանը նշանակվել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի եւ բլինչիկի» տասնամյակների գերությունից. Աննա ՀակոբյանԿդադարեցվի՞ «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղը Կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել․ ԱԱԾ Դատավորին ասում են` քանի որ լավը չեք, մենք ձեզ չենք հավանում, եկեք փող տանք, դուք գնացեք․ Տարոն ՍիմոնյանՀայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը դրական վերաբերմունք ունի բանակի նկատմամբ «SOS Գյումրի» բարեգործական ծրագրի առաջին նվիրատուների թվում էր Հայկ ՄարությանըԱրցախի նախկին վարչապետը 2021թ. ՀՀ-ում երկնիշ տնտեսական աճի հնարավորություն է տեսնում Թուրքիան սպառնում է փակել Ինջիռլիքի բազան ԱՄՆ-ի պատժամիջոցների դեպքում Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ (տեսանյութ) Հայաստանի բնակիչներն աջակցում են հակակոռուպցիոն միջոցառումներին. հասարակական կարծիքի նոր հարցում Արցախի հարցում բանակցային գործընթաց չկա. Արայիկ ՀարությունյանՔոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Լուսինե Աբգարյանին «Մենք գերի ենք ընկել մերժող իշխանության ձեռքերում. միթե՞ սա է ձեր ուզածը»Ալեն Սիմոնյանը հանրապետական նախկին պատգամավորների հետ զրույցից գաղտնիք բացեցՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նստաշրջանի աշխատանքներին ԲՀԿ-ականները խորհրդարանում հանդուրժողականության, համերաշխության պակաս են տեսնում Աթեշյանը, չսպասելով պատրիարքի ընտրության վերջնական արդյունքներին, շնորհավորել է Մաշալյանին «Նապոլի»-ն պաշտոնանկ է արել ԱնչելոտիինԱպազգային իշխանության Ազգային ժողովը․ Արմեն ԱշոտյանՉեմպիոնների լիգա. օրվա խաղերը
Ամենադիտված
Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանԿասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ) Ռուսաստանի հավաքականի հոկեյիստը հրապարակել է իր կնոջ դավաճանության կադրերը (տեսանյութ)Արա, բ-ի տղա, էդ դու «ես» չունե՞ս. Վահրամ Սահակյան«Եթե դու ինձ չսիրես՝ հենց այս գիշեր ես կմեռնեմ»․ Ալեքսանդր ԲաբասյանԴաստիարակը դաժան ծեծի է ենթարկել աուտիզմ ունեցող երեխային (տեսանյութ)Ինչպե՞ս է Մարիամ Փաշինյանը երգում՝ մեքենա վարելիս (տեսանյութ) Այդ ցավն ինձ հետ կմնա մինչև կյանքիս վերջ. Պուտին Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումներըՏղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ Սարգսյան«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչըԿադրեր՝ Երևանում տեղի ունեցած սարսափելի վթարից (տեսանյութ)
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ)