2 զոհ, 7 վիրավոր. ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում (լուսանկարներ)
ԼուսանկարներԱյսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen մակնիշի և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններուվ, վթարի հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարող ընկերության աշխատակիցները:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել դասակի հրամանատար Հ. Գալստյանը:
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզայյին քննչական վարչության Թալինի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի և ավագ քննիչ Էդգար Հարությունյանի գլխավորությամբ: Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ 2 հոգի մահացել են:
Փաստի առթիվ Ա. Քոթանջյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահածացների և վիրավորների ինքնությունը:
Մահացածներից մեկը 2 տարեկան աղջնակ է:
Դեպքի վայր է ժամանել նաև Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյու կայքում