Երեկվանից սարսափած եմ, ամբողջ գիշեր չեմ քնել. Էդմոն Մարուքյան
Political«Երեկվանից սարսափած եմ, ամբողջ գիշեր չեմ քնել, չգիտեմ ոնց ենք անելու»: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը միանալու է նոր ընդդիմադիր ուժերին:
«Ի՞նչ նոր ուժեր են ձևավորվում: Այսօր կա ընդդիմություն, կա իշխանություն և բավականին սուր հակադրություններ կան, իսկ թե ինչ կոնտեքստում են պայքարը պատկերացնում, Հայաստանում տարբեր քաղաքական ուժեր կան, որոնք իրենց տեսլականներն ունեն, դա իրենց գործն է»,-ասաց Մարուքյանը:
Դիտարկմանը, թե Քոչարյանը մարտահրավեր է նետում իշխանություններին, ինքն ինչո՞ւ է սարսափած, Մարուքյանը պատասխանեց. «Դե, իրենք անընդհատ պնդում են, որ Հայաստանում ընդդիմություն չկա, դրա համար ես շեշտեցի, որ Հայաստանում բավականին քաղաքական առողջացման պայմաններում կա ընդդիմություն, կա իշխանություն, և եթե մենք կարողանանք այսպես շարժվենք առաջ՝ քաղաքական համակարգը կառողջացնենք, եթե նորից հետ գանք ատելության խոսքին, երկիրը հետ է գնալու»:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ «Լուսավոր Հայաստան»-ը միանա այդ նոր ընդդիմադիր ուժերին, Մարուքյանն ասաց, որ ինքը բացառում է հին ուժերի հետ որևէ առնչություն: