Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը 

Կտրուկ ավելացվելու է ռազմարդյունաբերական նախագծերի ֆինանսավորումը․ Հակոբ Արշակյան

Քաղաքական

«Այս մեկ տարվա ընթացքում մի շարք փոփոխություններ են եղել, որոնք, կարծում եմ՝ ակնհայտ են»,-ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրուցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով նոր իշխանության մեկ տարվա գործունեությանը։

Նախարարը նշեց, որ հատկապես ճանապարհաշինության ոլորտում «խնամի, ծանոթ, ընկեր, բարեկամ» հարաբերություններով իրականացվող գործունեության ինստիտուտը ակնհայտորեն փոխարինվել է համակարգային լուծումներ առաջարկող մեխանիզմով․ «Մեզ հաճախ մեղադրում են, որ օրինակ՝ փոսալցման աշխատանքները դանդաղում են կամ տարբեր նախագծեր ինչու ենք ուշ սկսում և այլն։ Դրանք, իհարկե, արդարացի բողոքներ են, բայց պատճառն այն է, որ արդար մրցույթներ են տեղի ունենում և ժամանակ են պահանջում։ Եթե նախկին համակարգի պես որևէ մեկի հետ պայմանավորված լինեինք և սկսեինք հենց այդ ճանապարհները բարեկարգել, գուցե ավելի դինամիկ լիներ, բայց մենք նախընտրում ենք գործել ճիշտ և օրենքի սահմաններում»,-ասաց Հակոբ Արշակյանը։

Նախարարը հատկանշական համարեց նշել, որ նախաձեռնել են ստեղծել մի քանի այլ ինստիտուտներ, օրինակ՝ ճանապարհաշինության ոլորտում նոր ստանդարտների կիրառման, որակի վերահսկման, լաբորատորիաների վերազինման, ռեսուրսների ճիշտ օգտագործման, ինչպես նաև կադրերի անհարկի օպտիմալացման և այլն։ Նախարարի խոսքով՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն են դարձնում, որը նշանակում է, որ Հայաստանը գնում է ռազմարդյունաբերական տնտեսության ճանապարհով․ «Կտրուկ ավելացվելու է ռազմարդյունաբերական նախագծերի ֆինանսավորումը, իսկ թվայնացման համակարգի մասով՝ արվում է այնպես, որ պետությունն ավելի մոտենա քաղաքացուն։

Այսինքն, թվայնացված համակարգի արդյունքում, քաղաքացին զերծ կմնա տարբեր հիմնարկներում անձնագիր, անձնագրի պատճեն և նմանատիպ այլ փաստաթղթային խնդիրներից, քանի որ իր բոլոր տվյալները գրանցված կլինեն համակարգում և ցանկացած հաստատությունում կերևան»,-ասաց Հակոբ Արշակյանը։ Հարցին, թե ճանապարհաշինության ոլորտում ինչ քայլեր են ձեռնարկվում անբարեկարգ ճանապարհները վերանորոգելու համար, և կա՞ արդյոք ճանապարհների ցանկ, որոնք պետք է բարեկարգվեն մինչև տարեվերջ, նախարարը պատասխանեց․ «Միանշանակ կան։ Արարատից մինչև Մեղրի ընկած հատվածում բարեկարգման ենթակա է 45 կմ տարածք, անմխիթար վիճակում են նաև Արարատից մինչև Եղեգնաձոր, Գորիս տանող ճանապարհը, Եղեգնաձոր-Ջերմուկ, Սևան-Վարդենիս,Վանաձոր-Դիլիջան, Դիլիջան-Իջևան, Աշտարակ-Ապարան, Ապարան-Սպիտակ ավտոճանապարհների զգալի մասեր։

Այդ բոլոր անմխիթար հատվածները մինչև 2019 թվականի վերջ պիտի բարեկարգենք-վերջացնենք։ Ընդհանուր հաշվով, նախատեսված է այս տարի բարեկարգել 300կմ-ից ավել ավտոճանապարհ։ Վերջին 10 տարում բարեկարգման և հիմնանորոգման առումով նման թիվ չի եղել»,- ասաց նախարարը։

Հարցին, թե օրեր առաջ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչների բողոքին՝ կապված իրենց միջհամայնքային ճանապարհի բարեկարգմանը հետևողական լինելու է և հնարավոր է, որ այդ ճանապարհը ևս ներառվի այս տարի բարեկարգվող ճանապարհների մեջ, Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Շատ դժվար է այս տարվա ցանկում որևէ նոր բան ներառել, որովհետև մրցույթներն արդեն հայտարարվել են և բավականին երկար ժամանակ են պահանջում։ Այնուամենայնիվ, դա կախված է գնահատականից, տեսնենք, թե ինչ վիճակում է այդ ճանապարհը, հասկանանք, թե ինչպիսի սոցիալական և տնտեսական հարց է լուծում դա, ինչ գումարների հետ է կապված»,-ասաց Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ հիմա հանրապետական և միջպետական ճանապարհների խնդիր են լուծում, իսկ համայնքային ճանապարհներն այլ ծրագրերով են բարեկարգվելու։

 

Սիլվի Տիգրանյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ
Ամենադիտված