Ողբերգական դեպք Շիրակի մարզում. Գյումրիի Թիվ 15 դպրոցի հարևանությամբ հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու կախված դի
Чрезвычайный случайSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Եսայան փողոցի 34/1 հասցեում՝ Թիվ 15 դպրոցի հարևանությամբ, գազախողովակից դի կա կախված: Ինչպես հայտնում է կայքը, այս պահին դեպքի վայր են ժամանում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև տարածքային ոստիկանության բաժնի ծառայողները: Ժամանում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 34-ամյա Արմեն Խաչատրյանն էր: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել:
Աղբյուր՝ shamshyan.com