Ցուկերբերգը «քլիքների» համար վտանգում է սոցցանցի անվտանգությունը․ Facebook-ի համահիմնադիր
Наука и культураFacebook սոցիալական կայքի համահիմնադիրներից Քրիս Հյուզը հայտարարել է, որ սոցկայքի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը վտանգի տակ է դնում սոցցանցի անվտանգությունը՝ քլիքների համար: Այս մասին նա հայտարարել է The New York Times-ի իր սյունակում հրապարակած հոդվածում:
Նա Ցուկերբերգին մեղադրել է մի շարք այլ թերացումների մեջ, ինչպիսիք են, օրինակ, ռուս ցանցահեններին ուշ պատասխանելը, գաղտնիության թույլ համակարգ մշակելը, ինչպես նաև «ոչ իրական» ու «բռնություն» պարունակող լուրերի տարածելու ու լրահոսի առաջին հորիզոնականներում հայտնվելու մեջ:
Հիշեցնենք, որ Քրիս Հյուզն իր բաժնեմասերն ամբողջությամբ վաճառել էր դեռևս 2012 թվականին:
Ավելի վաղ Քրիս Հյուզն առաջարկել էր մասնատել Facebook-ը:
Աղբյուր՝ Shantnews.am