Եթե դուք չլինեիք այդ ռեժիմի կամակատարը, կնշանակվեի՞ք այդ պաշտոնում. Բաբաջանյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)
PoliticalԱյսօր՝ մայիսի 10-ին, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով դատախազ Արթուր Դավթյանին, հարցրեց. «Մենք շատ լավ հիշում ենք այն ժամանակահատվածը, երբ Դուք առաջադրվեցիք գլխավոր դատախազի պաշտոնում, դա «Սասնա Ծռեր»-ի հայտնի գործողությունից հետո էր, երբ Գևորգ Կոստանյանը առողջական խնդիրներ ունեցավ: Ես ուզում եմ իմանանալ, Դուք ի՞նչ եք կարծում, ո՞ր արժանիքի համար Սերժ Սարգսյանը Ձեզ առաջադրեց գլխավոր դատախազի պաշտոնում, և եթե դուք չլինեիք այդ ռեժիմի կամակատարը, արդյոք կնշանակվեի՞ք այդ պաշտոնում»:
Մանրամասնրեը՝ տեսանյութում: