Ցանկանում եմ բոլորին ցույց տալ, որ իմ քաշային կարգում առաջինն եմ. Միհրան Հարությունյան
СпортԿրասնոդարում մայիսի 17-ին տեղի կունենա «Չեմպիոններ գավաթ» ըմբշամարտի մրցաշարը, որը կազմակերպել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Մարյանյանը: Մրցաշարին մասնակցելու են բազամաթիվ հայտնի ըմբիշներ, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ի կայքը:
«Միանշանակ, ես վերադառնում եմ և ցանկանում եմ բոլորին ցույց տալ, որ իմ քաշային կարգում առաջին համարն եմ: Ոչ թե խոսակցություններով, այլ՝ գորգում: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ցույց տալ, որ ինձնից լավն է գորգում, ապա տեղ ու ժամ ասեք՝ ես այնտեղ կլինեմ»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Միհրան Հարությունյանը:
Մարզիկի ամբողջական հարցազրույցը՝ ՀԱՕԿ-ի կայքում: