Եթե սենց գնանք՝ Հայաստանում ներդրում չի լինելու. Միքայել Մելքումյան (տեսանյութ)
ПолитическиеԱյսօր՝ մայիսի 10-ին, ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Անդրադառնալով ԱԺ-ում քննարկված դատախազության հաղորդմանը, Միքայելյանը նշեց.
«Դատախազությունը պետք է լինի համակարգաստեղծ կառույց: Ո՞րն է մեր նպատակը, ինքնանպատա՞կ է, որ ունենանք Դատախազություն, Արդարադատության նախարարություն: Իհարկե, ինքնանպատակ չէ, մեր նպատակն այն է, որ քաղաքացիների սոցիալական վիճակը լավանա, մարդիկ աշխատեն իրենց աշխատավարձով, ձեռնարկատերերը զբաղվեն իրենց բիզնեսով և ինչքան քիչ լինեն հանցագործություններն՝ այնքան լավ»:
Անդրադառնալով ներդրումներին՝ Մելքումյանն ասաց. «Ներդրում պաշտպանող կառույցն ո՞վ է, թող դատախազությունն ասի՝ Էկոնոմիկայի նախարարությունը ներդրողներին պաշտպանում է կամ չի պաշտպանում: Ոչ ոք չի ասում այդ մասին, բա ո՞նց անենք, որտեղի՞ց իմանանք, որևէ մեկը չի ասում, որ Հայաստան եկող ներդրումների մեծ ծրագրեր կան և պետական կառվարման կառույցները պաշտպանում են կամ չեն պաշտպանում: Եթե սենց գնանք՝ Հայաստանում ներդրում չի լինելու»:
Մանրամասները՝ տեսանյութում: