Լուիս Սուարեսը վիրահատվել է և չի խաղա 4-6 շաբաթ
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնա»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը վիրահատության է ենթարկվել:
Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը: Սուարեսը վիրահատել է ծնկի արթրոսկոպիկը և խաղադաշտից կբացակայի 4-6 շաբաթ: Ուրուգվայի ազգային թիմի ֆուտբոլիստը չի մասնակցի «Բարսելոնա»-ի 2 խաղի Իսպանիայի առաջնությունում և Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի, որտեղ «կապտանռնագույնները» կմրցեն «Վալենսիա»-ի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը մասնակցել է «Բարսելոնա»-ի 49 հանդիպման՝ դառնալով 25 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: