00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Աշոտ Փաշինյանը հերթական արձակուրդում է. խոսնակՆիկոլ Փաշինյանի դուստրը և որդին Երևանում թիկնազորով զբոսնում են (տեսանյութ)«Արարատ»-ի գլխավոր մարզիչը լքել է պաշտոնըԱրայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին Ի՞նչ է հասկացնում արևմուտքը Բրայզայի շուրթերով Ի՞նչ հիմքով է հնարավոր սկսել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացըԵրևանյան բնակարանում դի է հայտնաբերվել Քիչ առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշեց ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել. Լիլիթ Մակունց 100 նոր փաստի 50 երանգներըՆախագահ Սարգսյանն ընդունել է Հայաստանի մարդու ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և եղբորը մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ.ապրիլի 16-ին Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում, ապրիլի 23-ին  Նորագավիթ թաղամասում տեղի ունեցած միջադեպերի, ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի՝ 11 մեղադրյալի մասով նախաքննությունը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նշված 4 դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, միացվել էին մեկ վարույթում, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում։

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպերի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց մի մասի շրջանակը: Տուժող է ճանաչվել 16 անձ և Հայանիստ համայնքը, 11 անձի մեղադրանք է առաջադրվել։

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2018թ. ապրիլի 16-ին` ժամը 10:10-ի սահմաններում, Մասիսի քաղաքապետի եղբայր Գ.Համբարձումյանը, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, մի խումբ այլ անձանց հետ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում խուլիգանական մղումներով հայհոյանքներ է հնչեցրել նշված փողոցների խաչմերուկը փակած ցուցարարների հասցեին, բռնություն գործադրել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Համբարձումյանը մասնակցություն է ունեցել նաև Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ապրիլի 22-ին արձանագրված միջադեպին ևս։

Մասնավորապես՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հանրահավաքի մասնակիցների երթը դեպի Երևան քաղաքի Հանրապետության հրապարակ արգելելու, խոչընդոտներ ստեղծելու նպատակով, Գ.Համբարձումյանը մի խումբ անձանց հետ տևական ժամանակ առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենաներով  փակել են նշված խաչմերուկից դեպի Երևան քաղաք տանող ճանապարհը, որի ընթացքում Դ.Համբարձումյանը, Գ.Համբարձումյանը, ինչպես նաև մի խումբ անձինք հայհոյանքներ են հնչեցրել հանրահավաքի մասնակիցների հասցեին, նրանց տեղաշարժը կանխելու նպատակով բռնություն են գործադրել՝ ոտքերով, ձեռքերով և որպես զենք օգտագործվող, նախապես իրենց հետ վերցրած մահակներով և քարերով հարվածներ հասցնելով երթի մասնակիցներին:

Այդ ընթացքում Դ.Համբարձումյանը ավտոմեքենայի սրահից կրակ է արձակել խաղաղ երթի մասնակիցների ուղղությամբ՝ վտանգելով հասարակական անվտանգությունը, միաժամանակ հասարակության անդամների մոտ ստեղծելով վախի և սարսափի մթնոլորտ:

Բացի այդ, Դ.Համբարձումյանը, ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների, եղբոր՝ Գ.Համբարձումյանի հետ բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել ցույցի մասնակիցներին, ինչպես նաև՝ վնասել երթի մասնակիցներից մեկի «Նիսան» մակնիշի  ավտոմեքենան: 

Այդ ամենի ընթացքում մի խումբ անձինք մահակներով, ավտոմեքենայի խլացուցիչով և այլ առարկաներով, ինչպես նաև ձեռքերով հարվածներ են հասցրել երթի մյուս մասնակիցներին, վնասել Հայանիստ համայնքին պատկանող «CHEVROLET AVEO 1.2»  և Արարատի մարզի բնակչին պատկանող «Վազ 2107» մակնիշի  ավտոմեքենաները՝  համայնքին և քաղաքացուն պատճառելով գույքային վնաս:

Մինչդատական վարույթում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ դրան հաջորդող օրը՝ 2018թ. ապրիլի 23-ին` ժամը 16:30-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, վերոնշյալ անկարգություններին մասնակից երեք անձինք, մի խումբ այլ անձանց հետ, բռնություն են գործադրել նաև Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում:

Մասնավորապես՝ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու ուղղակի դիտավորությամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, արգելել են քաղաքացիներին արտահայտել իրենց ազատ կամքը, հայհոյանքներ և սպառնալինքեր են հնչեցրել Երևան քաղաք գնացող քաղաքացիների հասցեին, բռունցքով հարվածներ հասցրել մասնակիցներից մեկին, ինչպես նաև վնասել վերջինիս «Մազդա» մակնիշի ավտոմեքենան:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և ՀՀ   քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասերով,

Գոռ Համբարձումյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  և  ՀՀ   քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով,

վեց անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով,

մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

ևս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նշված մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Եվս երկու մեղադրյալի, զանգվածային անկարգությունների կազմակերպչի և միջադեպերին մասնակից մյուս անձանց վերաբերյալ քրեական գործից անջատված մասով  նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպերին մասնակից մյուս անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
17 Սեպ
Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը խիստ վտանգավոր է. ՀՅԴ ԳՄ հայտարարությունըԱշոտ Փաշինյանը հերթական արձակուրդում է. խոսնակՆիկոլ Փաշինյանի դուստրը և որդին Երևանում թիկնազորով զբոսնում են (տեսանյութ)Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ. ՀԺ Մեկ տարի առաջ Արարատ Միրզոյանը կարծում էր, որ Հրայր Թովմասյանի հրաժարականի հարցը իր իրավասությունների տիրույթում չի գտնվում (տեսանյութ)Ոստիկանությունում օրեցօր պարգևատրվողների թիվն ավելանում է. Վալերիյ Օսիպյան (տեսանյութ) Պաշտոնանկ կարվի նաև Դավիթ Տոնոյանը. Irakanum.amԹուրքմենստանի նախագահը գիրք Է հրատարակել ալաբայ շների մասին Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 80-ամյա տղամարդու դիակը (տեսանյութ) Իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերին կոչ ենք անում դադարեցնել հակասահմանադրական ընթացքը. ՀՅԴ«Գահերի խաղը» յոթերորդ «Էմմի»-ն Է նվաճել լավագույն հատուկ Էֆեկտների համար Աննա Հակոբյանը շվեյցարահայ գործարարի հետ քննարկել է «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը Էրեբունի ամրոցի տարածքում նոր տաճարի հիմքեր և խճանկարներ են հայտնաբերվել «Արարատ»-ի գլխավոր մարզիչը լքել է պաշտոնըԶանգահարել էին մորը և հայտնել, որ գումարի դիմաց որդուդ պահում ենք անազատության մեջ. ոստիկանություն (տեսանյութ) Հրշեջները մարել են Ներքին Չարբախի գերեզմանատանը բռնկված հրդեհը Պատկերացրեք Փաշինյանն ինչեր է նախապատրաստել, որ ԱԱԾ տնօրենը կոչ է անում՝ «կանգ ա՛ռ». քաղաքագետ Երևանում վարորդը ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել էԻսակովի պողոտայի մոտ 25-ամյա երիտասարդի են դանակահարել Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին Սկսենք սկզբից... պացիենտ, ի՞նչ գանգատներ ունեք. Միքայել ՄինասյանՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավար կազմը հադիպել է Armenian Helicopters-ի ներկայացուցիչների հետ Օտարերկրացիները կեղծ թղթադրամ պատրաստելու պատրվակով մեկ միլիոն դոլար էին պահանջել (տեսանյութ) Արցախի ՄԻՊ պաշտպանը հանդիպել է «Իմ քայլը» եւ «Վորլդ Վիժն Հայաստան» հիմնադրամների ղեկավարության հետ ԱԱԾ պետի պաշտոնն եմ ուզում․ Սերգեյ ԴանիելյանՎանեցյանը սպայի պատվին ոչ հարիր հրահանգներ է ստացել Փաշինյանից. քաղաքագետ Հայաստանն ու Լիտվան ունեն համագործակցության շատ թիրախային օրակարգ. Զոհրաբ Մնացականյան Ի՞նչ է հասկացնում արևմուտքը Բրայզայի շուրթերով Ի՞նչ հիմքով է հնարավոր սկսել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացըԵրևանյան բնակարանում դի է հայտնաբերվել Վանեցյանը գերադասեց ծառայել պետությանն ու ժողովրդին, այլ ոչ թե անձին. Մենուա Հարությունյան (տեսանյութ)Քիչ առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշեց ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել. Լիլիթ Մակունց 100 նոր փաստի 50 երանգներըՀայացքս՝ հազարավոր գրառումների փոխարեն․ Լուսինե Բադալյան (լուսանկար)Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությունների Ոստիկանները բացահայտել են ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները (տեսանյութ) Նախագահ Սարգսյանն ընդունել է Հայաստանի մարդու ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը. Վլադիմիր ԿարապետյանՈստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ) Արցախի անվտանգության աստիճանի բարձրացման գործում Արթուր Վանեցյանը կարևոր առաքելություն է իրականացրել. Տիգրան Աբրահամյան ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքն ակնհայտ է դարձնում կայացված որոշման ապօրինությունը. Փաշինյան Նոր տնօրենի առաջին թեկնածուն Անդրանիկ Քոչարյանն է. կարծիք Մեծագույն բաց ոլորտում. որն է Գերագույն դատարանի առաքելությունըՏիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին Իրանի նախագահին սպասում ենք Երևանում. Փաշինյան Մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից իմ երկրի ղեկավարը. Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին (տեսանյութ) Մովսիսյանը շնորհավորել է ՄխիթարյանինԹեղուտի հանքը կնվիրեն կառավարությանըԿոյուղաջրերի կուտակում. քիմիական գազաանալիզատորներով իրականացվել է տեղանքի հետախուզում Չալյանը կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի համար
Ամենադիտված
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Գյումրիում. բնակիչները դրսում են (լուսանկարներ)Ամբողջովին մերկ Քայլի Ջենները` սիրելիի գրկում (լուսանկար)«Ժողովուրդ». Գաղտնալսման գործը բացահայտվել էՎարորդը քնել է 100 կմ/ժ արագությամբ ընթացող Tesla-ի ղեկին (տեսանյութ)5 սեքս-դիրքեր այն կանանց համար, ովքեր հոգնել են լինել տղամարդու ներքևում (լուսանկարներ) Ռուս երկրպագուհին բասկետբոլային խաղի ժամանակ իր տեսքով շփոթեցրել է մեկնաբանին (տեսանյութ)Երկրաշարժի հետևանքով Վանաձորում բջջային կապ չկա, բնակիչները լքել են տները. քաղաքացի Հայաստանում 4.8 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Արթուր Վանեցյանը հրաժարական է տվելԵրևանի երկնքում նկատվել են «տարօրինակ» լույսեր (տեսանյութ)
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՇենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էՄահացած ծննդկանն առաջնեկին էր լույս աշխարհ բերում (լուսանկարներ)«Մայրի´կ, ես կմահանա՞մ»․ ինչո՞ւ են թուրք բժիշկները կտրել 16-ամյա ռուս աղջկա օրգանները (տեսանյութ)Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ)
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԱդրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Էմոները սատանայապաշտական ծե՞ս են արել Նուբարաշենի գերեզմանատանը. ահազանգ (լուսանկարներ) Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է