ՀՀ դեսպանը Վարշավայի արքեպիսկոպոսի հետ քննարկել է կրոնական փոքրամասնությունների մարտահրավերները հաղթահարելու ուղիները
ОбществоԼեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը մայիսի 10-ին հանդիպել է Վարշավայի արքեպիսկոպոս կարդինալ Կազիմիր Նիչի (Kazimierz Nycz) հետ։ Կարդինալ Նիչը միաժամանակ Լեհաստանի Հայ կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդն է։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեհաստանի հայ համայնքի պատմությանը, հոգևոր և մշակութային ժառանգությանը, կարևորվել է այդ ժառանգության պահպանումը, ուսումնասիրությունը և հանրայնացումը՝ ելնելով նաև համայնքային նոր իրողություններից և առկա խնդիրներից։
Կարդինալ Նիչը և Սամվել Մկրտչյանը քննարկել են միջկրոնական և միջեկեղեցական փոխգործակցությանն առնչվող հարցեր, Մերձավոր Արևելքում քրիստոնյա և այլ կրոնական փոքրամասնությունների առջև ծառացած արդի մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիները։